ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հավատացրեց, որ ՀՀԿ-ի ներսում կոալիցիայի տրոհման մասին ո՛չ խոսակցություն կա, ո՛չ քննարկում:
«Երբ նախընտրական շրջանը կսկսվի, նոր այդ հարցի շուրջ քննարկումներին որոշումը կհաջորդի: Ներկա պահին նման խոսակցություններ, քննարկումներ չկան, հետևաբար կոնկրետ ժամկետներ չեմ կարող ենթադրել»:
Իսկ հարցին՝ ընտրություններին ընդառաջ դեռ հստակեցված չէ՞, թե ՀՀԿ-ն ինչ կարգախոսով է մասնակցելու, պատասխանեց. «Անկեղծ ասած՝ ընտրություններին ընդառաջ դեռ այն թեժ, բուն իրավիճակը չկա: Հետևաբար, դեռ շուտ է թե՛ կարգախոսի, թե՛ ցուցակների և մյուս տեխնոլոգիաների հարցերի քննարկման համար»:







































