Այժմ Էկոնոմիկայի նախարարության առջև հավաքված են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի 12 վաստակաշատ ու հայտնի ֆիզիկոսներ, որոնք պահանջում են հանդիպում Էկոնոմիկայի նախարարի հետ:
Ֆիզիկոսների բողոքի ակցիայի պատճառն այն է, որ կառավարության վաղվա նիստում քննարկվելու է Էկոնոմիկայի նախարարության հաշվեկշռում գտնվող Ֆիզիկայի ինստիտուտին տալ հիմնադրամի կարգավիճակ, ներկայիս ՊՈԱԿ-ի կարգավիճակի փոխարեն:
Ֆիզիկոսներն իրենց մտահոգությունը պատճառաբանում են նրանով, որ հիմնադրամի կարգավիճակ ստանալով ինստիտուտը կունենա հոգաբարձուների խորհուրդ, որոնք էլ կունենան լիազորություններ ինստիտուտի տարածքները մասնավորեցնելու և վաճառելու:







































