Wednesday, 01 05 2024
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
«Արժանապատիվ աշխատանքը քաղաքացուն հնարավորություն է տալիս զբաղվել սիրելի մասնագիտությամբ»․ նախարար
Երևանում բնակարանների գներն աճում են, առքուվաճառքի գործարքները՝ ավելանում
14:30
Իրաքը Թուրքիայի հետ սահմանին երկու ռազմակայան է ստեղծել
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել Սևանա լիճ
Արժանապատիվ աշխատանք խորագրով երթ` աշխատավորների օրվա կապակցությամբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան կոտրել է արագաչափը, ապա աղբամաններն ու գլխիվայր շրջվել. կա 4 վիրավոր
Տոկաևը ողջունել է ԱԳ նախարարների բանակցությունները Ալմաթիում անցկացնելու համաձայնությունը
Վանաձոր-Գյումրի ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է․ ՆԳՆ
Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում
13:00
Նավթի գները նվազել են- 30-04-24
Աշխատանքային իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ արդիական են մնում. ՄԻՊ–ի ուղերձն Աշխատանքի օրվա առթիվ
12:30
Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Ալավերդիում կայանված մեքենան գիշերը այրվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել
ԵԽԽՎ-ն «փակու՞մ է» Ադրբեջանի վերադարձի ճանապարհը
Լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
«Վարչապետ կոչվածը չի կարում լուծում տա». ծնողները մինչև մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Փաշինյա՛ն, դու ինչ գիտեի՞ր՝ վառվել են, թե սպանվել. պատասխան պիտի տաս մեր երեխեքի սպանության համար
11:40
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է Բլինկենի մասնակցության մասին Երևանի ու Բաքվի միջև կարգավորման գործընթացում
11:30
Մահացել է ամերիկացի գրող Փոլ Օստերը
«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև

Ռուսաստանը՝ թունավոր խորքային պետություն. Թոմաս դե Վաալ

Այսօր հայտնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը, որը Քարնեգի հիմնադրամի Կովկասի հարցերով գլխավոր փորձագետն է, հոդված է հրապարակել The National Interest պարբերականում, որի թարգմանությունը ներկայացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը: Հոդվածը կոչվում է «Ռուսաստանը՝ թունավոր խորքային պետություն»:

«20 տարի առաջ Միխայիլ Գորբաչովի դեմ պուտչը ձախողվեց, ինչը փոխեց աշխարհը: Այդ եղանակով հեղաշրջման ծրագրումն ու տապալումը խորհրդային ղեկավարների համար կոլեկտիվ ինքնասպանության էր նման, և նրանց «կարապի երգն» էր՝ համահունչ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետին, որ այդ օրերին հեռարձակվում էր Առաջին ալիքով»,- գրում է դե Վաալը: Չնայած Գորբաչովին տապալել փորձող 8-հոգանոց արտակարգ հանձնաժողովի անվանական ղեկավարը փոխնախագահ Գենադի Յանաևն էր, նա ինքը հիմնվում էր անվտանգության պաշտպանական համակարգի երեք առանցքային կերպարների՝ պաշտպանության նախարար Դմիտրի Յազովի, ներքին գործերի նախարար Բորիս Պուգոյի և ՊԱԿ-ի՝ ԿԳԲ-ի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի վրա,- նշում է փորձագետը:

Թոմաս դե Վաալը գրում է, որ հետագայում Բորիս Ելցինը կարողացավ ճնշել այդ կառույցը, սակայն այն չվերացրեց: ՊԱԿ-ԿԳԲ-ն վերանվանվեց մի քանի անգամ, բայց երբեք, այսպես ասած, մաքրման չենթարկվեց, և այնտեղ աշխատող պաշտոնյաները շարունակեցին աշխատել:

Թուրքիան, գրում է դե Վաալը, զարմանալիորեն նման պատմություն է ներկայացնում: Վերջին տասնամյակի Թուրքիայի պատմությունը հետևյալն է՝ վարչապետ Ռեջեփ Էրդողանը փորձում է հնազանդեցնել երկրի զինվորական ղեկավարությանը, որը ժամանակին հնազանդեցրել էր բազմաթիվ քաղաքացիական իշխանությունների: Այս պատմությունն իր գագաթնակետին հասավ 2011 թվականի օգոստոսին, երբ Էրդողանը ստիպեց զինվորական վերնախավին զանգվածաբար հրաժարական տալ:

Սակայն Թուրքիայի անվտանգության կառույցները ավելի խորն են,- ընդգծում է Թոմաս դե Վաալը և հավելում, որ ժամանակակից Թուրքիան ունի նաև ռազմական և անվտանգության կառույցների վրա հիմնված իր ստվերային համակարգը, որ հայտնի է որպես «խորքային պետություն»՝ մի խումբ մոլեռանդներ, ովքեր իրենց նվիրել են քեմալական պետության գրեթե սուրբ համարվող գաղափարի պաշտպանությանը ամեն տեսակ այլախոհներից:

«Խորքային պետությունը» կապված է բանակի և հետախուզության հետ: Այն հարվածում է հանկարծակի, ինչպես Ստաբուլում 2007 թվականին հայազգի լրագրող և խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն էր, որից հետո մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Դինքի մարդասպանին ոստիկանության աշխատակիցները պաշտպանել են, իսկ ապացույցները՝ կոծկել, նշում է փորձագետը:

Նման մի բան էլ տեղի է ունեցել հետխորհրդային Ռուսաստանում: Խորհրդային ժամանակներում ՊԱԿ-ը՝ ԿԳԲ-ն, պետության սիրտն էր: Անգամ Խորհրդային միության փլուզումից հետո այդ կառույցի ժառանգորդը գոնե մասամբ չի բարելավվել: Ու թեև Վլադիմիր Պուտինը ավելի ժողովրդավար պայմաններում ապրող հասարակություն է ղեկավարում, սակայն Ռուսաստանում էլ խորքային պետության պես մի բան է ձևավորվել, որի արտահայտությունները ժամանակ առ ժամանակ ցնցում են:

Երկու ականավոր լիբերալ քաղաքական գործիչների՝ Գալինա Ստարովոյտովայի և Սերգեյ Յուշենկովի սպանությունները, Յուրի Շեկոչիխինի թունավորումը կապված են անվտանգության համակարգի ստվերային անձանց հետ, ովքեր հնարավոր է՝ ինքնուրույն են գործում, սակայն՝ կառավարությանը մոտ իրենց բարեկամների լուռ համաձայնությամբ: Թոմաս դե Վաալը սպանությունների այս շարքում նշում է նաև Աննա Պոլիտկովսկայայի և Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունները և հարց տալիս՝ ի՞նչ ընդհանրություն ունեն շատ տարբեր մարդկանց այս սպանությունները. միայն մեկ բան՝ բոլոր զոհերը բացեիբաց քննադատում էին Ռուսաստանի պետական ղեկավարությանը:

Այն, ինչ արմատավորել է ԿԳԲ-ի վետերան Պուտինը, խնդիր չէր լինի Անդրոպովի կամ Կրյուչկովի ժամանակաշրջանում, եզրափակում է դե Վաալը՝ հավելելով.- «Բայց դա թույն է Ռուսաստան պետության համար, դա անպատժելիության մթնոլորտ է, այդ մթնոլորտում հնարավոր են ապօրինի գործողություններ և նույնիսկ պատվիրված սպանություններ, թեպետ պարտադիր չէ, որ դրանք պատվիրված լինեն ամենավերևից»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում