Հայաստանը բռնել է մի ճանապարհ, որով ունի երկու տարբերակ` կամ ինքնասպան է լինում, կամ Ադրբեջանը սպանում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Միջազգային հարաբերությունների մասնագետ, Բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս Էդուարդ Աբրահամյանը
Աբրահամյանը կարծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը հիմա անթույլատրելի է, այն կլեգիտիմացնի Ադրբեջանի նարատիվային քաղաքականությունը. «Ստորագրելով խաղաղության պայմանագիր` Հայաստանն ինքն իրեն կհռչակի ագրեսոր»:
Աբրահամյանի խոսքով` մեր քաղաքական էլիտան չի զգացել միջազգային հարաբերությունների դինամիկան. «Չենք կարողացել ձևակերպել` ինչ է ուզում Հայաստանը և որն է վերջնանպատակը: Հայաստանը չձևակերպելով իր շահը` չի կարողացել ձևակերպել տեսլական»:
Ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ հնարավոր երկխոսությանը, ապա Աբրահամյանը այդ ֆորմատը համարում է միջազգային հարաբերությունների սկզբունքներին հակասող միտք. «Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով լինելու է մի դիալոգ` ուլտիմատում, ձերբակալվելու են արցախցի պաշտոնյաներ»: