Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրին մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար կպահանջվի Ղարաբաղն ականազերծելու համար:
Ականապատման առումով Ադրբեջանն աշխարհի ամենակեղտոտ երկրներից է։ Միջազգային մասնագետների հաշվարկներով՝ Ադրբեջանին ականային խնդրի լուծման համար կպահանջվի մոտ 30 տարի և 25 մլրդ դոլար»,-ասել է Ալիևը՝ հինգշաբթի Աստանայում ելույթ ունենալով փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության գագաթաժողովում։
Ալիևը նաև նշել է, որ պատերազմի ավարտից երկու տարի անց ականի պայթյունի հետևանքով Ղարաբաղում զոհվել կամ ծանր վիրավորվել է Ադրբեջանի ավելի քան 250 քաղաքացի: