Saturday, 11 05 2024
Երևանում անհնազանդության ակցիաների հետևանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է 48-ի
Զինծառայող Նարեկ Նազարյանի սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ատենապետին
ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքի կիրառումը
Տեղի են ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»

Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ բարեկարգվելու են Շիրակի մարզի դպրոցներն ու մանկապարտեզները

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծ»-ը՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով:

Նախագծի դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին և Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության նախագահ Արսեն Պապոյանը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կարևորում է հուշագրի ստորագրումը, որով հնարավորություն է ստեղծվում Շիրակի մարզի մի շարք դպրոցներում և մանկապարտեզներում ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ երեխաների կրթության ապահովման համար։

«Կառավարությունը մեծապես կարևորում է հանրակրթության և նախադպրոցական կրթության համակարգում բարեփոխումները և ունի մի շարք հստակ թիրախներ այդ ուղղությամբ։ Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը գալիս է աջակցելու կառավարության քաղաքականությանը, որի վերջնական շահառուն մեր երեխաներն են, որոնք հաճախելու են և հաճախում են այդ դպրոցներ և մանկապարտեզներ։ Նրանք հնարավորություն են ունենալու ավելի բարենպաստ պայմաններում սովորել, զարգանալ և դառնալ լավ քաղաքացիներ մեր երկրի համար»,- ասաց Անդրեասյանը։

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման նշեց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել դրամաշնորհային պայմանագրի ստորագրման արարողությանը։

«Ծրագրի շրջանակներում դրամաշնորհ է տրամադրվելու Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միությանը՝ ապահովելու դպրոցների և մանկապարտեզների երեխաների համար ուսուցման և զարգացման բարենպաստ պայմաններ։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում, տարեկան շուրջ 3.000 երեխա և ուսանող կօգտվի ծրագրից»,- ասաց պարոն Մասանորի Ֆուկուշիմա:

Դեսպանն ընդգծեց, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է կրթության դերը։ Նրա համոզմամբ՝ ծրագիրը նպաստելու է տարածաշրջանում կրթության որակի բարելավմանն ու երեխաների բարեկեցությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում