ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ե՞րբ կտրոհվի կոալիցիան, ներկա պահին կուսակցությունում օրը, ժամկետները հստակեցվե՞լ են, թե՞ ոչ: Նա մեզ ասաց, որ նման որոշում, բնականաբար, չի էլ կարող լինել:
«Ինձ համար նույնիսկ անհասկանալի է՝ որտեղի՞ց եք վերցրել, որ պետք է կոալիցիան տրոհվի»,- արձագանքեց Սամվել Նիկոյանը:
Մեր այն դիտարկմանը, թե նախընտրական շրջան ենք մտնում, և կուսակցություններն արդեն հայտարարել են, որ առանձին են մասնակցելու՝ արձագանքեց. «Այո, նախընտրական շրջան ենք մտնում: Բայց երբ կգա այն պահը, որ արդեն մտնում ենք խորհրդարանական ընտրությունների նախընտրական փուլ, նոր միայն կհստակեցենք: Ներկա դրությամբ այդ մասին խոսելը վաղ է: Աշնանային նստաշրջանում կոալիցիան գործելու է այնպես, ինչպես կա»:








































