Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը համոզված է, որ Եվրոպայում տևական խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ։ Այս մասին նա հայտարարել Է Մյունխենում՝ «Süddeutsche Zeitung» թերթի 77-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
Մերկելն ընդգծել է, որ Եվրոպայում կայուն խաղաղության կարելի է հասնել միայն Ռուսաստանի մասնակցությամբ։ «Առայժմ մեզ չի հաջողվել դա անել, սառը պատերազմն իրականում դեռ չի ավարտվել»,- նրա խոսքն է մեջբերել DPA գործակալությունը:
Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը նշել է, որ Ուկրաինայի ներկայիս իրադարձությունները «շրջադարձային պահ» են դարձել՝ նշելով, որ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվել: «Մեզ բոլորիս խորհուրդ է տրվում լրջորեն վերաբերել նրա խոսքերին, ոչ թե դրանք համարել բլեֆ»,- արձանագրել է Մերկելը: