ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ ՌԴ-ն ստիպում է Հայաստանին՝ միանալ միութենական պետությանը, ինչի համար էլ խրախուսում է Բաքվին:
«Ոչ, դա հերթական անհեթեթությունն է»,-ասել Է Պեսկովը՝ պատասխանելով ճշտող հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանն այդպիսի մտադրություններ ունի՝ Հայաստանի հետ կապված: