Մենք, բանակում տիրող բարոյալքությամբ և մեր զինվորների կյանքի և առողջության համար մտահոգ քաղաքացիներս, խստորեն դատապարտում ենք բանակում տիրող հանցավոր իրավիճակը: Կոչ ենք անում սատարել սպանվածների մայրերին և սեպտեմբերի 1-ին, հինգշաբթի, ժամը 11-ին սև հագուստներով գալ Կառավարության շենքի մոտ մեր ձայները հնչեցնելու:
Օգստոսի 26-ին «Եղնիկներ» զորամասում բռնի մահով զոհվել է 18-ամյա երևանցի Աղասի Աբրահամյանը: Օգոստոսի 19-ին Գորիսի զոր…ամասում զոհվել է Ճամբարակի բնակիչ 19-ամյա Վարդան Սևյանը: Տղաների մարմնի վրա խոշտանգման բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, որ վկայում են դիտավորյալ սպանության մասին, մինչդեռ պաշտոնապես առաջ են քաշվել այլ վարկածներ:
Այս տարվա ընթացքում արդեն 19 մահվան դեպք է արձանագրվել: Մինչդեռ բռնությունների զոհերի թիվը շատ ավելին է. չկան տվյալներ, թե քանի երիտասարդ է ենթարկվում բռնության, բռնաբարության, թե քանիսն են դառնում հաշմանդամ հայոց բանակում ծառայելիս:
Պահանջում ենք վերջ տալ բանակում տիրող հանցագործ բարքերին, վերջ տալ քրեադատավարական կեղծիքին և հանցագործների հովանավորչությանը, իրականացնել արդար դատաքննություն արդեն կատարված դեպքերով և խստորեն պատժել մեղավորներին:








































