Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Երևանը Ժնևից հետո բացում է վաշինգտոնյան չիրականացած պայմանավորվածությունը

Ժնևում հոկտեմբերի 2-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման առնչությամբ տեղեկատվությունը բավականին սուղ է և առավելապես պաշտոնական հաղորդագրությունների շրջանակում է, որոնցում արդեն իսկ նշմարվել է մի հակասություն: Ադրբեջանական կողմը հայտնել էր, թե առաջարկել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի՝ նոյեմբերին նախատեսված հերթական նիստն անցկացնել հոկտեմբերին: Երևանը հայտարարեց, որ այդպիսի առաջարկ քննարկվել է և դրա հեղինակը հենց Հայաստանն է: Սա, իհարկե, ուշադրության արժանի հանգամանք է թե կոնկրետ հարցի, թե ընդհանուր մթնոլորտի արտացոլման տեսանկյունից:

Արտգործնախարարների ժնևյան հանդիպումն ըստ երևույթին անցել է կամ արդյունավետ, սակայն փորձ է արվում հարաբերական տեղեկատվությամբ թողնել հակառակ տպավորություն և այդ կերպ ապահովել արդյունավետ շարունակության հեռանկար, կամ գործնականում կա այն, ինչ երևում է առաջին իսկ հայացքից, այսինքն՝ չկա էական որևէ փոխհամաձայնություն և դիրքորոշումների մերձեցման միտում, որը թույլ կտա դիտարկել ավելի կայուն քաղաքական գործընթացի շոշափելի հեռանկար: Ընդ որում՝ ուշադրության է արժանի թե այն հանգամանքը, որ արտգործնախարարների հանդիպումից առաջ հրապարակ իջեցվեց հայ գերիների գնդակահարման աղմկոտ և շոկային տեսանյութը, թե այն, որ փաստացի ժնևյան հանդիպմանը հաջորդում է Հայաստանի վարչապետի և ԱԽ քարտուղարի հայտնած տեղեկատվությունն այն մասին, որ Բաքուն չի պահել 17 հայ ռազմագերիներին տուն թողնելու վաշինգտոնյան համաձայնությունը:

Ըստ հայկական կողմի՝ այդ համաձայնությունը ձեռք է բերվել օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցած Արմեն Գրիգորյան-Հիքմեթ Հաջիև հանդիպմանը, որն անցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի հովանու ներքո: Հայկական կողմը նշում է, որ Բաքուն այդ հանդիպմանը ստանձնել է մինչև սեպտեմբերի 30-ը հայ գերիներին տուն վերադարձնելու հանձնառություն, ինչը սակայն, փաստորեն, չի պահպանել: Այն, որ հայկական կողմը տեղեկությունը հանրայնացնում է ժնևյան հանդիպումից հետո, թերևս խոսում է այն մասին, որ գերիների ազատ արձակումը դիտվել է Ժնևում որևէ փոխհամաձայնության կամ դիրքորոշումների մերձեցման նախադրյալ, որը փաստորեն չի ապահովվել: Իսկ դիրքորոշումների մերձեցման նպատակի մասին Վաշինգտոնը հայտարարել էր Գրիգորյան-Հաջիև հանդիպումից առաջ՝ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսի ճեպազրույցի ընթացքում: Այդ ֆոնին ուշադրության է արժանի և այն, որ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ոչ միայն Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այլ Անկարայում հանդիպել են նույն Ձեյք Սալիվանն ու Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը, որի ընթացքում քննարկվել է ոչ միայն ուկրաինական պատերազմին, այլ նաև Հարավային Կովկասին առնչվող հարցերի շրջանակ: Իսկ ԱՄՆ ու Անկարայի դիրքորոշումները այդ առումով եղե՞լ են մերձ: Թերևս այդ հարցից կախված է ավելի շատ բան, քան Ժնևում տեղի ունեցած հանդիպումից, գոնե առայժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում