Friday, 26 04 2024
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին

Երկիրը չի կարող զարգանալ առանց գիտության. «Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի» համաժողովը՝ Երևանում

Երևանում անցկացվեց  Գիտության և տեխնոլոգիաների կոնվերգենցիայի հերթական համաժողովը (Science & Technology Convergence Conference – STCC), որի աջակիցներն են Ֆիլիպ Մորրիս ընկերության  PMI Science գիտահետազոտական կենտրոնը, ԱՄՆ-ի ռազմածովային հետազոտությունների գրասենյակը, eLabNext-ը, Plat.ai-ը,  ZERO ընկերությունը, Եվրոպական Միությունը։

Համաժողովը, համախմբելով գիտական,  համալսարանական, ակադեմիական, տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքների ներկայացուցիչներին, քննարկում է  Հայաստանում գիտության և  դրա վրա հիմնված ձեռներեցության տարածաշրջանային հանգույց կառուցելու տեսլականը: Համաժողովի շրջանակում  ցուցադրվում են նաև գիտահետազոտական լաբորատորիաների,  խորը տեխնոլոգիական ընկերությունների գիտական հետազոտությունները:

Smartgate.vc վենչուրային հիմնադրամի գործընկեր և համահիմնադիր Աշոտ Արզումանյանը նշեց, որ այս համաժողովը, մի հարկի տակ հավաքելով գիտնականների, ինժեներների, ներդրողների, ձեռներեցների,  նպատակ ունի ուժեղացնել գիտության և արդյունաբերության միջև կապը: «Մասնավորապես, մեր թիրախում են հաշվողական կենսաբանությունը,  ավտոնոմ համակարգերի, ռոբոտաշինության ոլորտները, որոնք այսօր կրիտիկական նշանակություն ունեն մեր երկրի համար»,-ասաց Արզումանյանը՝ ընդգծելով, որ միջոցառման կազմակերպիչները որոշել են չփոխել օրը, չնայած այն փաստին, որ մեզ համար շատ դժվար օրեր են:

Ֆիլիպ Մորրիս ընկերության PMI Science գիտահետազոտական կենտրոնի նորարարությունների և համագործակցությունների մենեջեր Օֆելյա Սարգսյանը «Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում, խոսելով համաժողովի, ինչպես նաև նմանատիպ միջոցառումների կարևորության մասին,  նշեց, որ կենտրոնի համար թիրախային է գիտական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը, ինչի վառ ապացույցն են իրականցված  մի շարք ծրագրերը, որոնք ի դեպ  շարունակական բնույթ են կրում:

«Ցանկացած երկրի շարունակական զարգացումը չի կարող լինել առանց գիտության,  տեխնոլոգիաներում առանց երկարաժամկետ ներդրումների, արդյունավետ համագործակցությունների»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով նման հարթակների առկայության կարևորությունը, որի շրջանակում տարբեր ոլորտների, ուղղությունների ներկայացուցիչներ մեկտեղում են իրենց խոսքը, վեր հանում  ոլորտային խնդիրները, փորձում գտնել համատեղ լուծումներ:

«Մենք շահագրգռված ենք, հետաքրքված, որ այս ոլորտը լինի շարունակական զարգացող, աճող,  այդ պատճառով կանգնած ենք բոլոր այն հարթակների կողքին, որոնք  նպաստում են  գիտական, տեխնոլոգիական էկոսիստեմայի զարգացմանը»:

Սարգսյանը նաև նշեց, որ  գիտահետազոտական կենտրոնը, աջակցելով մի  շարք հարթակների, ինչպիսին օրինակ այս համաժողովն  է, իրականացրել է մի շարք միջոցառումներ՝«Ինժեներական քաղաք», «Հետազոտություն և տեխնոլոգիաներ» (ReTech)  համաժողով. այս տարին ևս բացառություն չէ:

Հատկանշական է, որ կենտրոնն ունի աջակցության բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են ակադեմիական կրթության մի քանի ոլորտներին, օրինակ՝ միջազգային հեղինակավոր համալսարանների հետ մագիստրոսական ծրագրերի մշակում, լավագույն ուսանողների ֆինանսավորում, ասպիրանտների աջակցման ծրագիր, ինստիտուտների և համալսարանների հետազոտական խմբերի  աջակցման ծրագրեր:

«Մագիստրոսական բոլոր ծրագրեն իրականացվում են միջազգային լուրջ բուհերի հետ, ինչը թույլ է տալիս Հայաստան բերել ուսումնական հեղինակավոր այդ հաստատությունների փորձը»,-հավելեց Սարգսյանը՝ կարևորելով, որ վերոնշյալ բոլոր  ուղղությունները ներգրավված են ակադեմիական կրթության գրեթե բոլոր հարթակներում, որովհետև միայն այդ դեպքում է հնարավոր   ապահովելի ցիկլի ամբողջական աշխատանք, ինչի վերջնակետը հենց գիտական ինկումբացիայի բացառիկ ծրագիրն է, որի  նպատակն է համախմբել տարբեր ոլորտի գիտնականներին:

Համաժողովին ներկա ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, հիշատակելով 2020թ. 44-օրյա պատերազմի տարելիցը, նշեց՝  երկրում հիմա էլ բարդ ժամանակներ են և այս համատեքստում կարևորեց եղած կարողությունների ու հնարավորությունների օգտագործումը՝ հանուն ընդհանուր ապագայի:  «Ակնհայտ է, որ Հայաստանի ամենակարևոր ռեսուրսներից մեկը տեխնոլոգիական լուծումների դաշտն է», – ընդգծեց ԵՄ դեսպանը:

«Հայաստանի համար այս դժվար ժամանակներում ցանկանում եմ ասել՝ մենք ձեզ հետ ենք»,-իր ելույթն այս խոսքերով սկսեց ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ փոխդեսպան Էրիկ Թինտրուպը: Նրա խոսքով՝ այս համաժողովը կապ է ստեղծում գիտականների, բիզնեսի ներկայացուցիչների, ներդրողների, կառավարության միջև, ինչն էլ հենց հաջողության հասնելու բանալիներից է:

Գործընկերական նյութ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում