Google Maps-ում նշվել են Լոնդոնյան անկարգությունների բոլոր վայրերը: Այժմ յուրաքանչյուր մարդ կարող է հստակ տեսնել բոլոր այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել զանգվածային անկարգությունները:
Ամենալուրջ բախումների վայրերը նշված են կրակի նշանով: Ըստ Google Maps-ի ամենավտանգավոր վայրերը քաղաքի հարավարևելյան թաղամասերն էին:
Ինչպես հայտնում է Life News-ը, յուրաքանչյուր նշումի հետ տրվում է տեղեկություն, թե երբ են տեղի ունեցել անկարգությունները և որքան մարդ է մասնակցել դրանց:
Հիշեցնենք, որ Լոնդոնում այս ամսվա սկզբին տեղի ունեցած նկարգությունները տարածվել էին ամբողջ երկրով մեկ: Ձերբակալվել էին հազարավոր մարդիկ:








































