Սկսած 2001թ-ի հոկտեմբերից, երբ ԱՄՆ զորքերը Աֆղանստան ներխուժեցին, անցնող օգոստոս ամիսը NATO-ի և հատկապես ԱՄՆ զորքերի համար դարձավ ամենաարյունալին: Միայն այս ամիս զոհվեցին 66 զինվորականներ: Նման արյունալի ամիս էր նաև 2010թ-ի հուլիսը` երբ Պենտագոնը հայտարարեց 65 զոհերի մասին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, միայն օգոստոսի 6-ին զոհվել են ամերիկյան 30 զինծառայողներ, որից 25-ը, ըստ որոշ տեղեկությունների, մասնակցել են մայիսին Ալ-Կաիդայի առաջնորդ Բեն Լադենի ոչնչացման հատուկ գործողությանը:
Հիշեցնենք, որ այդ օրը տալիբներին հաջողվել էր կործանել NATO-ի ռազմական ուղղաթիռը, որում 37 մարդ էր գտնվում:
Աֆղանստանում ամերիկյան զորքերը միայն այս տարի կորցրել են 299 մարդ, իսկ ամբողջ պատերազմի ընթացքում` 1640 զինծառայող:











































