Monday, 13 05 2024
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի
Վայոց Ձորում բողոքի ակցիայի մասնակիցը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին. ՔԿ
Բերետավորները բերման են ենթարկում քաղաքացիներին, որոնք Սրբազանի կոչով փակում են Կենտրոնի փողոցները
Հեղափոխական նոր՝ GIS մեթոդ ենք սկսել կիրառել՝ մեր ծառայություններն ավելի թափանցիկ կդառնան. Ավինյան

Աննախադեպ հայտարարություն Ռուսաստանից՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանն ընդառաջ

Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել, ըստ երևույթին, ԱՄՆ միջնորդությամբ, թեև մինչև սեպտեմբերի վերջ արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պայմանավորվածության մասին հայտարարվեց նաև սեպտեմբերի 1-ին Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո: Դրանից հետո, սակայն, իրադարձությունները զարգացան փաստացի պատերազմական սցենարով և սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը գրոհեց Հայաստանի սահմանը՝ թիրախավորելով ոչ միայն զինուժի դիրքերը, այլ նաև սահմանամերձ բնակավայրերը, քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով եղան նաև քաղաքացիական զոհեր: Իրադրության այդ լարվածությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հաղորդակցության միջնորդական ակտիվ դեր ստանձնեց Միացյալ Նահանգները: Սեպտեմբերի 27-ին Նահանգներում տեղի ունեցավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հերթական հանդիպումը: Մինչ այդ նրանք երկու անգամ հանդիպել էին Բրյուսելում:

Վաշինգտոնում հանդիպումը տեղի ունեցավ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ և հովանու ներքո: Միևնույն ժամանակ, այդ հանդիպումից գրեթե մի քանի ժամ անց հայ-ադրբեջանական սահմանին եղավ հերթական սրացումը: Ըստ Հայաստանի վարչապետի՝ ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Հայաստանի սահմանային դիրքերում ամրաշինական աշխատանք կատարող զինծառայողների վրա: Ադրբեջանի այդ ագրեսիվ գործողության հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող: Հատկանշական է այն, որ չնայած Բաքվին ուղղված հրադադարի պահպանման կոչերին, այդ կոչերը պարբերաբար հնչեցնող որևէ երկիր հստակ և հասցեական չդատապարտեց սեպտեմբերի 28-ի հրադադարի խախտումը, այն դեպքում, երբ դա հանգեցրել էր մարդկային զոհերի: Փոխարենը շարունակվեցին հայտարարություններն այն մասին, որ կողմերը պետք է նստեն սեղանի շուրջ և հարցերը լուծեն բանակցությամբ: Եվ ահա հոկտեմբերի 2-ին կողմերը արտգործնախարարների մակարդակով նստելու են սեղանի շուրջ: Հարցն այն է, թե ինչ են քննարկելու՝ առարկայական առումով, և սեղանից հեռանալուց հետո, բացի աթոռների ձայնից, հնչելո՞ւ են դարձյալ հրանոթների և արկերի ձայներ, թե՞ այդ հանդիպումը ամրացնելու է խաղաղությունը: Այդ հարցի պատասխանը կախված է սեղանին եղած բովանդակությունից, միևնույն ժամանակ, իհարկե, նրանից, թե այդ բովանդակության նկատմամբ ինչ վերաբերմունք է ունենալու Ռուսաստանը, որի ԱԳՆ խոսնակ Զախարովան նախօրեի ճեպազրույցի ընթացքում նկատելիորեն արտահայտեց արևմտյան նախաձեռնությունների հանդեպ ՌԴ դժգոհությունն ու վերստին հիշեցրեց, որ իրավիճակի կարգավորումը հնարավոր է հայտնի եռակողմ փաստաթղթերի շրջանակում: Ի դեպ, այդ առնչությամբ Մարիա Զախարովան արեց նաև հատկանշական արտահայտություն, որը թերևս աննախադեպ է:

Ըստ նրա՝ այդ եռակողմ փաստաթղթերը ոչ թե պարզապես միջնորդի և հակամարտող կողմերի միջև փաստաթղթեր են, այլ փաստաթղթեր, որոնք ստորագրվել են «հակամարտության երկար պատմության մասնակից կողմերի միջև»: Սա ըստ էության հայտարարություն է այն մասին, որ Ռուսաստանն իրեն դիրքավորում է ոչ թե միջնորդ, այլ կողմ: Եվ ինչ խոսք, Մոսկվայի այդ դիրքավորումը տրամաբանության, համատեքստի առումով նորություն կամ անակնկալ չէ, նորություն է, որ այդ մասին խոսվում է բարձրաձայն՝ կարծես թե առաջին անգամ: Եվ հասկանալի է, որ այդ առումով Մոսկվան նկատի չունի Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար կողմ լինելու մասին: Մոսկվայի մոտեցման տողատակում թերևս կովկասյան ընդգրկումն է, այլ կերպ ասած՝ Ռուսաստանը իրեն դիտում է «միակ» կողմ, իսկ «հակառակ» կողմ ընկալում նրանց, ովքեր Կովկասի նկատմամբ ունեն դիրքային հավակնություններ: Եվ այս իրավիճակն է, որ բավականին ռիսկային է այն իմաստով, որ Ռուսաստանը փաստացի բարձրացնում է իր կովկասյան խաղադրույքը, որքան էլ տպավորություն է, որ խրված լինելով ուկրաինական պատերազմի ճահճում՝ չունի Կովկասի ժամանակ ու հնարավորություն: Եվ այդ իրավիճակում, մասնավորապես Հայաստանի համար կա գերխնդիր, այ թվում և Արևմուտքի հետ և արևմտյան նախաձեռնությունների շրջանակում աշխատանքում: Այդ գերխնդիրն է՝ թույլ չտալ, որ Կովկասում այդ իրողությունները Ռուսաստանի համար առաջացնեն վա-բանկ տրամաբանությամբ գործողությունների անհրաժեշտոություն, կամ սուր անհրաժեշտություն, ինչպես Ուկրաինայում: Մենք իսկապես չունեն Ուկրաինայի վերածելու հայրենիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում