«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ողջունել է Ղազախստանի որոշումը, որտեղ սկսում են դադարեցնել ռուսական ալիքների հեռարձակումը: Նրա կարծիքով՝ նույնը պետք է տեղի ունենա նաև Հայաստանում. «Տարոսը մեզ:
Իհարկե, շուտ պետք է դա արվեր, բայց, ինչպես ասում են, լավ է ուշ, քան ավելի ուշ: Եվ ես հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում մեզ մոտ նույնպես կդադարեցվեն: Հույս ունեմ, որ մեր ղեկավարությունը կհասկանա այդ ալիքների տված վնասի ծավալները և կգերադասի ինչ-որ տեղ հարաբերությունները փչացնելու գնով, բայց ժողովրդին ազատել այդ բեռից»: