Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երեկոյան հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա մտադիր է գնահատել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի հույս ունի։
«Այսօր երեկոյան մենք բանակցություններ կունենանք պարոն Պուտինի հետ, և ես հնարավորություն կունենամ գնահատել Ուկրաինայի հետ կապված խնդիրները»,- ասել է Էրդողանը Անկարայում: