Բաքուն ոչ միայն Սյունիքը, այլ ողջ Հայաստանի տարածքն իրենն է հայտարարում, և հիմա օգտվելով ստեղծված պայմաններից, օգտվելով նրանից, որ ռուս-թուրքական դաշինքն ունի պրոբլեմներ, փորձում է առաջ գալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:
«Ադրբեջանը հայտնի «սալյամի» ռազմավարության ու մարտավարության ներքո կտոր-կտոր Հայաստանից կտրում է ռազմավարական նշանակության բարձունքներ ու հողեր: Այստեղ ոչ մի նոր բան չկա, ուղղակի ռազմական տրամաբանությունը, տարածաշրջանային հնարավորությունները, աշխարհաքաղաքական հնարավորությունները թույլ են տվել Ադրբեջանին քայլ անել և պետք է հասկանալ, որ այդ քայլի թիկունքում կանգնած է տռուս-թուրքական դաշինքը: Դա Ալիևը չէ, Ալիևը ընդամենը գործիք է, դա ռուս-թուրքական պայմանավորվածությունն է և նրանց շահերն են»,-ասաց նա: