Thursday, 01 12 2022
21:00
Ռուսաստանի հույսն այն է, որ Եվրոպան «կհոգնի» Ուկրաինայից
20:50
Հայտնի է, թե երբ Հռոմի Պապը կմեկնի Աֆրիկա
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբի համեմատ նվազել է 14 սանտիմետրով
Երևանում ոստիկանությունն անցնելու է ուժեղացված ծառայության
Ֆասթ Բանկը թվային բանկինգի վերափոխման ակտիվ փուլում է
«Սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի». Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն ու առավելապաշտական նկրտումները խոչընդոտում են խաղաղության ջանքերին. Միրզոյանը հանդիպել է Բորելին
Ռուսական զորքերը փորձում են առաջ շարժվել Բախմուտի ուղղությամբ
19:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շարունակվում են առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման շուրջ քննարկումները
Վարչապետն ընդունել է Ֆիլիպ Ռիքերին
19:10
Իսպանիայի վարչապետին, ենթադրաբար, պայթուցիկ սարքով ծրար են ուղարկել
Արևմուտքը ամեն ինչ անելու է, որ պրահյան ձևաչափը չչեղարկվի. իրավիճակը պայթյունավտանգ է
18:51
Չինաստանում հայտարարել են, որ ԵՄ-ի ղեկավարի այցը երկիր կօգնի համաշխարհային տնտեսության կայունացմանը
Թուրքիան մտադիր է գործարկել «Մետաքսի ճանապարհը»
Քրեական վարույթ` իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ
Ինքնասպանություն Երևանում
Լուրերի երեկոյան թողարկում 18։30
18:31
Ուկրաինայի ԳՇ-ն հերքել է Եվրահանձնաժողովի նախագահին
Հողը ոտքերի տակից գնում է. Լավրովի հայտարարությունը դրա հետ է կապված
18:24
Հնդկաստանի վարչապետը հայտարարել է, որ արդիականության մարտահրավերներն անհրաժեշտ է լուծել միասին
Մեսիջ է երբեմնի պաշտոնյաներին՝ չծառայելու համար կարող էին վճարել ու ՀՀ քաղաքացիությունից չհրաժարվել
18:16
Սի Ծինփինը պաշտպանել Է ԵՄ-ի դերի ուժեղացումն ուկրաինական ճգնաժամի լուծման գործում
Կառավարման մոդելի փոփոխությունը մեծ սթրես կլիներ պետական կառավարման համակարգի համար
Նախատեսվում է Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպում
18:12
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Դեկտեմբեր 1,2022
Կպարզեցվեն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը
«Վիգեն Սարգսյանը փախած ա», «կարգի՛ հրավիրեք». լեզվակռիվ` ԱԺ պաշտպանության հանձաժողովում
18:09
«Սիրիայի ազատ բանակը» չի հաստատել ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման տվյալները
Կառավարությունը պրոֆիսիոնալ բանակ ունենալու ռեսուրս ունի. Արմեն Խաչատրյան

Տեր-Պետրոսյանը ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարումը տեսնում է իշխանություն-ընդդիմություն երկխոսության և համատեղ որոշումներ կայացնելու մեջ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի, Արցախի նախկին նախագահների և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի միջև կայացած հանդիպման վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահն ընդգծել է, որ հանդիպումը կայացավ, քանի որ իրենց անհանգստացրել է երկրի ծանր վիճակը։

Տեր-Պետրոսյանը նախ մանրամասնել է, թե ինչպես է ձևավորվել այդ ձևաչափը և կայացել հանդիպումը։ «Սեպտեմբերի 18-ին ինձ այցելեց Վեհափառ Հայրապետը։ Նստեցինք, երկար խոսեցինք այս վիճակի մասին, վտանգների մասին և ելքեր փնտրելու անհրաժեշտության մասին խոսեցինք։ Եվ որոշեցինք, որ արժե կազմակերպել նման մի հանդիպում։ Ի դեպ, Վեհափառը նաև որոշել է շարունակման դեպքում Հայաստան հրավիրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին այս խնդրին ավելի համահայկական բնույթ տալու համար։ Ինչպես տեսաք, կազմակերպվեց այդ հանդիպումը, և ես պիտի գնահատեմ Վեհափառ Հայրապետի ջանքեր, եռանդը այս գործը գլուխ բերելու և շարունակելու ուղղությամբ։ Շատ դրական դեր է խաղում այսօր այդ հանգամանքը։ Մենք այսօրվա կյանքում լուսավոր կետեր քիչ ունենք, ես սա համարում եմ ամենալուսավոր կետերից մեկը, եթե, իհարկե, այս գործընթացը հասնի այն խնդիրների լուծմանը, որ ես դեռևս ակնկալում եմ։ Ես այս հանդիպումից թևաթափ չեմ եղել, բացարձակապես»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Այնուհետև ՀՀ առաջին նախագահը ներկայացրել է, թե որն էր նման հանդիպում կազմակերպելու նպատակը։ Նա նշել է, որ նախապես պատրաստել էր այդ հանդիպման վերաբերյալ հրապարակվելիք հաղորդագրության տեսքտը, որը նա ընթերցել է հարցազրույցի ընթացքում․ «Իմ նախագիծը սա էր․ Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ մասնակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայաստանի ու ԼՂՀ նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի։ Հաշվի առնելով ներկայիս գերզգայուն իրավիճակում մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները և դրանք լուծելու համար պահանջվող ցավոտ որոշումները՝ խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»,- մանրամասնել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ իր առաջարկած տարբերակը չի անցել և որոշվել է հրապարակել հաղորդագրության այն տեքստը, որը եղավ հանդիպումից հետո։

Հարցին, թե ո՞վ է դեմ եղել իր առաջարկին՝ Տեր-Պետրոսյանը պատասխանել է․ «Սա ներքին խոսակցություն է, խորհրդապահությունը շատ կարևոր է։ Եթե սկսենք այսպիսի բաներ ասել, մենք մեր գործը կփչացնենք»։

Անդրադառնալով հարցին, թե հույս ունի՞ որ իշխանություններն ու ընդդիմությունը կնստեն և կերկխոսե՞ն, ՀՀ առաջին նախագահը հիշեցրել է, որ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ գրված է, որ քննարկումները կշարունակվեն։

Նա հավելել է, որ ինքը հիմնավորել է իր ասածը․ «Մենք գտնվում ենք այնպիսի ճակատագրական վիճակում, երբ այդ բոլոր նախկին հակասությունները, վեճերը, իրար, կարելի է ասել, ջնջելը՝ չնայելով կատարվածին, վաստակին և այլն, պահանջվում է այսպիսի երկխոսություն և համատեղ որոշման կայացում»,- ասել է Տեր-Պետրոսյանը։

Նա պատմական էքսկուրս է կատարել՝ հիշեցնելով, թե ինչպես իրար դեմ պատերազմներ արած կոմունիստներն ու դաշնակցականները, երբ եկավ պահը, խոհեմություն ունեցան, կարողացան գտնել լուծում, որը մեզ ապահովեց 101 տարվա խաղաղություն՝ 1920 թվականից մինչև 2021 թվական։ Նա նշել է, որ այդ 101 տարվա ընթացքում օտար զինվորի ոտք Հայաստան չէր մտել, մինչև 2021 թվականի մայիս, երբ ադրբեջանական զորքերն առաջին անգամ ներխուժեցին Հայաստանի տարածք։

Նրա գնահատմամբ՝ մեզ սպասվում են ծանր և ցավոտ լուծումներ, պայմանագրեր պետք է ստորագրվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչը ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու, բայց, նրա խոսքով, կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Տեր-Պետրոսյանի գնահատմամբ՝ եթե չի ստորագրվում որևէ փաստաթուղթ, եթե հաշտություն չի կնքվում այս երկու հարևանների հետ, այդ 101 տարվա իրողությունը չենք կարողանա վերականգնել։ «Մենք պիտի նորից քարը քարի վրա երկիր կառուցենք, պիտի աշխատենք, շենացնենք այս երկիրը»,- ասել է առաջին նախագահը։

Նա նաև մանրամասնել է, թե ինչի շուրջ է առաջարկում երկխոսության նստել։ «Ինչպես ես, այնպես և մեր ողջ հասարակությունը, ընդդիմությունը, քաղաքագետները, քաղտեխնոլոգները ինֆորմացիա չունենք, թե ինչպիսի պրոցեսներ են գնում։ Այդ ինֆորմացիային տիրապետում է միայն Նիկոլ Փաշինյանը։ Շատ քիչ մարդիկ, Փաշինյանը, միգուցե ևս 2-3 հոգի կան, որ ամբողջ ճշմարտությունը գիտեն, որ գիտեն, թե Ռուսաստանը իրենց ինչ է առաջարկում, Թուրքիան ինչ է առաջարկում, Ամերիկան ինչ խորհուրդ է տալիս։ Հիմա ես կլինեմ, Ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը, անգամ Վեհափառը, մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում։ Որպեսզի լուծումներ գտնենք, պետք է փոխվստահություն առաջացնենք։ Այդ հանդիպումները պետք է կոնֆիդենցիալ լինեն, կեղծ կամ ճիշտ արտահոսք չպետք է լինի, որ գործը գլուխ գա։ Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե կարողանան Փաշինյանից ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է։ Ով էլ գա, նույնը, գուցե, ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու»,- ասել է ՀՀ առաջին նախագահը։

Հարցին՝ կարո՞ղ է ասվածը հիմնավորել, Տեր-Պետրոսյանն ընդգծեց, որ նախ նրանք չեն հիմնավորել, որ կարող են ավելի լավն անել։ «Ես ասում եմ՝ դուք չեք կարող, որովհետև այդ ինֆորմացիային չեք տիրապետում, թե այսօր ինչ է պահանջվում Հայաստանից։ Ես էլ չեմ կարող, չգիտեմ։ Ես էլ, մյուս նախագահներն էլ պետք է ամբողջ ինֆորմացիային տիրապետենք, որ կարողանանք հասկանալ՝ կա՞ ինչ-որ ավելի լավ լուծում»,- նշել է նա։

Շարունակելով խոսքը՝ ՀՀ առաջին նախագահը նշել է, որ բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար․ «Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պիտի տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է։ Մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում, մենք միասին ենք ընտրում ամենաքիչ ցավալի տարբերակը, մենք դրանով պատասխանատվություն ենք ստանձնում այդ պայմանագրերի համար։ Ես դրան պատրաստ եմ։ Իսկ այսպիսի բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում։ Ես չեմ վախենում պատասխանատվությունից»,- նշել է ՀՀ առաջին նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում