«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը այցելել է սահմանամերձ Արենի համայնք, տեղում հասկանալու ինչ իրավիճակ է, ինչով են զբաղված մարդիկ սահմանային լարվածության ֆոնին:
Մեր թղթակիցը զրուցել է Արենիի փոքրիկների հետ, ովքեր դպրոցից վերադառնում էին տուն: Երեխաները գիտեն՝ սահմանին լարված է, բայց չեն վախենում: Տղաները երազանք ունեն՝ ֆուտբոլիստ դառնալ, իսկ աղջիկներից մեկն էլ երգչուհի: