Եթե Ռուսաստանի ճնշումը քիչ լինի, Վրաստանը կարող է շատ լավ միջնորդ լինել Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Առնոլդ Ստեփանյանը:
Վրացագետի դիտարկմամբ՝ փոքր երկրներ ենք, մեր շուրջ գտնվող խոշոր պետությունները խաղում են առանց մեր կարծիքը հաշվի առնելու․ «Վրաստանը որոշումներ չի կայացնում՝ ելնելով միայն Ադրբեջանի ու Թուրքիայի շահերից: Հայ հասարակությունն այժմ շոկի մեջ է, ներքաղաքական իրադարձությունները մարդկանց այդքան էլ հետաքրքիր չեն: Դժվար է ասել, որ երբ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, մեկ ժամից այլ անձրևանոց կունենա: Ռուսաստանը կարող է 100 տարի քեզ պաշտպանել, հետո 100 տարի անց քեզ վաճառի»: