ՀՀ կառավարության սեպտեմբերի 1-ի նիստում 2011 թվականի հոկտեմբերի 13-20-ը Միացյալ Արաբական Էմիրություններում կայանալիք հաշմանդամային ծանրամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը ապահովելու նպատակով «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը 2011 թվականի երրորդ եռամսյակում կհատկացվի 1 մլն 682 հազար դրամ գումար:
Գումարը հատկացվելու է Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ սույն որոշմամբ նախատեսված գումարը կտրամադրվի «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա: