Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Շարունակվող անորոշությունն ազդելու է ՏԻՄ ընտրությունների վրա

Կիրակի օրը Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, սակայն Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ թեկնածուներ դադարեցրել են քարոզարշավը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ օրենքը թույլ չի տալիս հետաձգել ՏԻՄ ընտրությունները. «Հետաձգելու միակ եղանակը  ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելն է, բայց նման քայլի գնալը հղի է այլ հետևանքներով, որոնք կապ չունեն ներքաղաքական կյանքի հետ: Դրա համար մենք որոշում ենք կայացրել, որ ավելի կարևոր անելիքներ կան և մեր ուժերը կենտրոնացրել ենք արտաքին մարտահրավերների վրա»,-ասաց նա:

Հարցին, թե այս իրավիճակում վտանգ չկա, որ իշխող թիմի թեկնածուներն այդ համայնքներում հաջողություն չեն ունենա, նա պատասխանեց. «Բնականաբար, հաշվի առնելով, որ քարոզարշավներ չեն ընթանում, թեկնածուները չեն հասցնում իրենց ծրագրերը ներկայացնել քաղաքացիներին, մտահոգություններ կան մասնակցայնության հետ կապված: Բայց հիմա պատկերը սա է և մենք, ըստ էության, պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ:

Ինչ պատկեր ունենք, այդ պատկերով էլ ընտրությունները տեղի կունենան: Ընտրությունների համար որևէ արհեստական բան չի պատրաստվում անել իշխանությունը: Ես էլ պետք է կոչ անեմ մեր քաղաքացիներին, որ ամեն դեպքում մասնակցեն ընտրություններին, որովհետև նաև մեր թշնամիների ցանկությունն է, որ մարդիկ հուսալքվեն, չմասնակցեն իրենց համայնքների կառավարմանը: Ընտրություններն ուղիղ կապ ունեն համայնքների զարգացման, ես կոչ կանեմ, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին»:

Նույն խնդրին անդրադարձավ նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ պատերազմը չի կարող դրական անդրադառնալ ընտրությունների, կամ առհասարակ որևէ ժողովրդավարական գործընթացի վրա: Իսկ թե ինչքանով կանդրադառնա, ես կդժվարանամ կանխատեսել, որովհետև այս անգամ մեր կողմից իրականացվող դիտորդական առաքելության սպեցիֆիկան մի փոքր այլ է լինելու: Սպեցիֆիկան այն է, որ պետք է նաև գնահատենք հենց այն, թե որքանով են ռազմական գործողությունները և շարունակվող անորոշությունն ու առկա իրավիճակը ազդել ու ազդում ընտրությունների վրա»:

Նա հավաստիացրեց, որ իրենց կազմակերպություն այս անգամ ևս դիտորդական առաքելություն է իրականացնում. «Բոլոր հիմնական համայնքներում անում ենք, առավել կենտրոնացած են տարբեր ուղղություններով, մասնավորապես, Սիսիան, Քաջարան»:

Նշենք, որ հայաստանյան օրենսդրությամբ ընտրություններին մասնակցության նվազագույն շեմ չկա, այսինքն որքան էլ քիչ լինի մասնակցությունը, ընտրությունները համարվելու են կայացած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում