ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ 44 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։
«Այս պահին Երևանը 5 փոխքաղաքապետ ունի։ Ավինյանը համակարգելու է թաղապետերի և կառավարության հետ աշխատանքը, շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի բլոկները»,-նշված է որոշման մեջ։