Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Փաշինյան-Ռայիսի հանդիպում. բարդ կծիկն ու Էրդողանի հայտարարությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին հանդիպել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսի հետ: Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդիպել են ՄԱԿ ԳԱ շրջանակում, որին մասնակցելու համար մեկնել են ԱՄՆ: Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպում ծրագրված էր ուզբեկական Սամարղանդում, Շանհայի գործակցության կազմակերպության Վեհաժողովում, սակայն ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Սամարղանդ այցը:

Հայաստանի և Իրանի ղեկավարների շփումը բնականաբար առաջին հերթին ուշադրության է արժանանում իրավիճակի այդ լարվածության և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության համատեքստում: Ըստ հաղորդագրության, Իրանի նախագահը խոսել է լարվածությունը հանգուցալուծելու համար երկու կողմի հետ աշխատելու Իրանի պատրաստակամության մասին, նշելով նաև, որ Իրանի համար շատ կարևոր է Հայաստանի անվտանգությունը: Այդ հանդիպումից ժամեր առաջ Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն էր հայտարարել ռեգիոնում սահմանների որևէ փոփոխություն թույլ չտալու Իրանի հաստատակամության մասին: Վերջին շաբաթներին Իրանն այդ մասին խոսում է գրեթե ամեն օր, այդ կերպ վկայելով երկու բան: Կամ Իրանը իրապես տեսնում է այդօրինակ ռիսկերի իրատեսական և մոտ վտանգ և ավելորդ չի համարում կրկնել զգուշացումները, կամ Իրանը փորձում է այդ հայտարարություններով բարձրացնել իրանական դիրքորոշան քաղաքական գինը՝ ռեգիոնում և ընդհանրապես աշխարհում տեղի ունեցող դինամիկ զարգացումների ֆոնին: Իսկ դրանք նկատելիորեն թևակոխում են նոր, և թերևս լարվածության և բախման ավելի մասշտաբային փուլ, ինչի մասին է վկայում Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի մասին ՌԴ նախագահ Պուտինի որոշումը, նաև հանրաքվեն Ուկրաինայի այն շրջաններում, որոնք պատերազմի հետևանքով գտնվում են ռուսական վերահսկողության ներքո:

Մոսկվան փաստացի հայտարարել է, որ այդ շրջանները դիտարկելու է Ռուսաստանի տարածքային ամբողջության ու ինքնիշխանության շրջանակում, հետևաբար դրանց հանդեպ որևէ ռազմական գործողություն հավասարեցվելու է այդ ամբողջությանն ու ինքնիշխանությանը սպառնալիքի: Իսկ սա արդեն նշանակում է խնդրո առարկայի շուրջ ռազմա-քաղաքական որակապես նոր իրավիճակ և Ուկրաինան կամ պետք է կանգ առնի, կամ Ռուսաստանը պետք է արդեն իր վերահսկողության տակ անցած տարածքների նկատմամբ Ուկրաինայի գրոհներին պատասխանի այնպես, ինչպես կպատասխանի օրինակ ՌԴ միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո որևէ գրոհի: Հակառակ պարագայում, Ռուսաստանի քայլը կոունենա փուչիկի քաղաքական էֆեկտ, ընդ որում ոչ միայն Մոսկվայի հակառակորդների, այլ նաև այն երկրների համար, որոնց Պուտինը դիտարկում է դաշնակից կամ գործընկեր, այդ թվում՝ Իրանի: Իրանի, որը անցնող շաբաթներին Ռուսաստանի հետ կայացնում է մի քանի խոշոր համաձայնություն:

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Թեհրանը Մոսկվայից կգնի օրական 9 մլն խմ գազ, որը կտարանցի Ադրբեջանով: Միաժամանակ, դեռևս հուլիսի 19-ին Պուտինի Թեհրան այցի ժամանակ հայտարարվեց, որ Գազմպորմի հետ կնքվում է 40 միլիարդ դոլարի ներդրրման համաձայնություն: Խոսքը Իրանի նավթագազային ոլորտում ենթակառուցվածքային ներդրման մասին է: Դրան զուգահեռ, Ռուսաստանն ու Իրանը Ադրբեջանի հետ փորձում են խորացնել Հյուսիս-Հարավ լոգիստիկ նախաձեռնությունը: Այդ պայմաններում հարց է առաջանում, Իրանը հայ-իրանական սահմանի մասին հայտարարությունները հասցեագրում է նաև Ռուսաստանի՞ն, որն ըստ տարածվածծ տեսակետի փորձում է Հայաստանից կորզել «միջանցք»: Եթե Թեհրանի հայտարարությունները հասցեագրվում են նաև Մոսկվային, ապա ստացվում է որոշակիորեն տարօրինակ պատկեր:

Թեհրանը Ռուսաստանին կասկածում է հայ-իրանական սահմանը «փակելու» հարցում, միաժամանակ միլիարդավոր դոլարների տնտեսական նախաձեռնություններ է համաջձայնեցնում Մոսկվայի հետ, որոնք ունեն նաև նկատելի աշխարհաքաղաքական ասպեկտ: Թե՞ Ռուսաստանը «միջանցքային» հարցը որպես «շանտաժ» է դիտարկում Թեհրանի հանդեպ, նրան այդ համաձայնությունների դաշտ բերելու համար: Բայց, այդ դեպքում իմաստազրկվում կամ դատարկ խոսքի է վերածվում Իրանի զգուշացումների «շքերթը»՝ թե թույլ չեն տա ռեգիոնալ սահմանների փոփոխություն և պատրաստ են կանխել դա ընդհուպ ռազմական ուժով: Թե՞ այդուամենայնիվ Իրանի հայտարարությունների հասցեագրումների շարքում չկա Ռուսաստանը, այլ Թեհրանը գուցե այդ կերպ փորձում է նույնիսկ աջակցություն հայտնել Ռուսաստանին՝ Ադրբեջանի և Թուրքիայի հնարավոր քայլերի դեմ, եթե նրանք որոշեն օգտվել Ուկրաինայում Ռուսաստանի խնդիրներից և դրանց հետևանքով Մոսկվայի կովկասյան դիրքերի զգալի թուլացումից: Բայց, Անկարան ու Բաքուն կգնա՞ն Մոսկվայի դեմ այդպիսի քայլի: Իսկ ինչու՞ ոչ, եթե ստեղծվի իրավիճակ, երբ Ռուսաստանը չունենա այդ քայլին համարժեք ուժով հակազդելու հնարավորություն: Ավելին, Թեհրանի դիրքորոշումը թերևս հաշվի է առնում նաև այդ՝ Մոսկվայի անկարողության հանգամանքը: Ամբողջ հարցն այն է սակայն, թե ինչ է կարող Իրանը, որն ինքն էլ ներկայումս բավականին բարդ իրավիճակում է, կապված միջուկային գործարքի անորոշությունների հետ, ինչն այսօր ավելանում է Իրանի ներսում հուզումների հերթական ալիքը, այս անգամ իրանցի 22-ամյա աղջկա մահվան առիթով, որ տեղի էր ունեցել նրան այսպես ասած բարոյական ոստիկանություն բերման ենթարկելուց հետո՝ հիջաբը ճիշտ չկրելու համար: Փաշինյան-Ռեյիսի հանդիպումը տեղի է ունենում այդ պայմաններին, ինչին զուգահեռ Թուրքիայի նախագահ Էրդողանը գտնվելով Նյու Յորքում որոշում է բարձրաձայնել, որ հոկտեմբերի սկզբին կարող է Պրահայում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնոության առաջին վեհաժողովի շրջանակում, որը Ֆրանսիայի նախագահի գաղափարն է և որին հրավիրված են նաև Հայաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան: Էրդողանի հայտարարության հարցում որպես շարժառիթ թերևս ամենևին երկրորդական չէ Փաշինյան-Ռայիսի հանդիպումը, հատկապես Նյու Յորքում Չավուշօղլու, Աբդոլահիան և Լավրով հանդիպումից հետո, որում թերևս «վերհաստատվել» է եռյակի միջև որոշակի անհամաձայնությունների հանգամանքը, որ նկատելիորեն առկա էր հուլիսի 19-ին Թեհրանում բարձր մակարդակի եռակողմ հանդիպմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում