Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները` ներքին խռովություններին և հեղաշրջումներին համատեղ արձագանքելու ծրագրերի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ:
«Խոսքը գնում է ոչ միայն արտաքին միջամտությունների ժամանակ հատուկ ուժերի կիրառման մասին: Պատերազմ, մեզ հետ ճակատ ստեղծել ոչ մեկը չի ցանկանա, սակայն սահմանադրական հեղաշրջում կատարելու համար որոշ մարդկանց ձեռքերը քոր են գալիս»,- ասել է Լուկաշենկոն: «Մենք պետք է պաշտպանենք ՀԱՊԿ երկրների միասնականությունն ու անկախությունը»,- ասել է նա:









































