Այս իրավիճակը բոլորի համար տագնապալի է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանը կարծում է, որ Պուտինի վերջին որոշումները սրելու է իրավիճակը․ «Պուտինի հայտարարությունը միայն հոգեբանական ճնշում չէ, իրականությանը մոտ զարգացումներ են: ՀԱՊԿ-ում չկան երկրներ, որոնք պատրաստակամ են աջակցել ՌԴ-ին, բացառությամբ Բելառուսի: ՌԴ-ն հույս ուներ, որ որոշակի աջակցություն Չինաստանից կստանա»: Նավասարդյանի կանխատեսմամբ՝ ՌԴ-ից խոշոր ներգաղթի միտում է․ «Հայաստանը ներգաղթի համար դարձել է ամենահասանելի ուղղությունը»: