«Մեր հասարակության վրա շատ քիչ բաներ են ազդում: Եթե այն, ինչ որ տիրում է երկրում՝ հասարակության վրա չի ազդում, ապա WikiLeaks-ի հրապարակումները դժվար թե ազդեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում, գնահատելով WikiLeaks-ի հրապարակումների հնարավոր ազդեցությունը հայ հասարակության վրա, կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Ըստ Քոչարյանի՝ WikiLeaks-ի այս հրապարակումներով դրսից ինչ-որ ուժեր պարզապես ցույց են տալիս, որ դժգոհ են և՛ իշխանություններից, և՛ ընդդիմությունից:
Քաղտեխնոլոգը նկատեց, որ այն, ինչի մասին հրապարակում է WikiLeaks-ը՝ հայ հասարակությունը վաղուց գիտի և՝ ավելին գիտի:








































