Բագրատաշենի սահմանային անցակետում սեպտեմբերի 19-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 44-ամյա Մեհրաբ Շ.-ն, որը 2019 թ. մայիսի 20-ից Պորտուգալիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր գողության և ավազակության մեղադրանքով:
«Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: