Ինչպես գրում է The Daily Mail-ը, ԱՄՆ նախագահի կինը՝ Միշել Օբաման, 10 միլիոն դոլար է ծախսել անցած մեկ տարվա արձակուրդների վրա: Նշվում է, որ հանգստի ժամանակ 47-ամյա առաջին տիկինը վարձում է 5 աստղանի հյուրանոցներ և օգտվում թանկարժեք մերսումներից ու ալկոհոլից:
Առաջին տիկինն անցած մեկ տարվա ընթացքում ունեցել է 42-օրյա հանգիստ, այդ թվում՝ 375 հազար դոլար արժողությամբ արձակուրդներ Իսպանիայում, ինչպես նաև 4-օրյա հանգիստ Կոլորադոյում, որտեղ միայն հյուրանոցի մեկ գիշերն արժե 2 հազար դոլար: Բացի այդ, Միշելը սիրում է խմել թանկարժեք մարտինիներ, օղի և շամպայն:
Միշելը նաև շատ է սիրում շոփինգ անել այն հանգստավայրերում, որտեղ լինում է: Թերթը նշում է, որ ամերիկացիներին, օրինակ, վրդովել է այն փաստը, որ Մասաչուսեթս հանգստի մեկնելուց Օբաման և նրա ընտանիքը առանձին են գնացել՝ ընդամենը 4 ժամվա տարբերությամբ՝ ծախսելով ավելորդ գումար ինքնաթիռի վառելիքի, տոմսերի և ուղղաթիռ վարձելու վրա:









































