Այս հավաքը նախազգուշացում էր ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին` այսպես շարունակվել չի կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, իրավագետ Արտաշես Խալաթյանը` անդրադառնալով երեկ Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած վերկուսակցական հավաքին:
Նրա խոսքով` սա հակառուսական տրամադրություններ գեներացնելու հավաք չէր, այլ իրերն իրենց անուններով կոչելու հավաք էր. «ՀԱՊԿ-ից դուրս գալը այսօր միանշանակ արդարացված կլինի: Դրսևորվել է ոչ դաշնակցային պահվածք, ՀԱՊԿ-ից դուրս գալը արդարացված է»:
Խալաթյանը նաև անդրադարձավ այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձին, նշեց, որ Արցախը ճեղքեց արատավոր շրջանը. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ողջունում է Արցախի նախագահի աննախադեպ հայտարարությունը»: