Պատմաբան Դավիթ Թինոյանի գնահատմամբ՝ Ներկայացուցիչների պալատօ խոսնակ Նենսի Փելոսիի այցը պատմական էր․ «Ակնհայտ է՝ ԱՄՆ-ի համար մեր տարածաշրջանն այլևս ստրատեգիական նշանակություն ունի:
Փելոսիի այցի նպատակը, թե հավանական բախման պարագայում Հայաստանը որտեղ է լինելու: Փելոսիի ՊՆ այցը ուշագրավ էր, բայց դա չի նշանակում ուղիղ ռազմական օգնություն»:
Պատմաբանի կանխատեսմամբ՝ տարածաշրջանը գնում է գլոբալ պատերազմի․ «Ինքնիշխանության հարց է, ով էլ օգնի, մենք տեղում պետք է կռվենք: Պետք է հոգեբանորեն պատրաստ լինել պատերազմին»