Չպետք է կորցնել պատմական պահը․ Փելոսիի այցը պետք է ճիշտ օգտագործել:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Օրեր» եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր /ՉԵԽԻԱ, ք․Պրահա/ Հակոբ Ասատրյանը:
Ասատրյանի խոսքով՝ Փելոսիի այցից պետք է քաղել առավելագույնը: Ասատրյանը կարծում է, որ ՌԴ դիրքորոշումը մեր դիվանագիտության թուլության հետևանք է․ «ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չենք կարող ակնկալել․ մնում է Արևմուտքն ու Իրանը: Եթե ՌԴ-ն չներեց ուկրաինացիներին, մեր պարագայում կարող ենք ամեն ինչ սպասել: Պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից»: