Wednesday, 01 07 2026
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը
Այս ընտրություններին «լցոնումների» մասին անգամ բամբասանքի մակարդակով չենք լսել․ ԿԸՀ քարտուղար
Հայտնի է Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը
Ընտրակաշառքների միջոցով փորձում են ամեն ինչ մխտռել․ մտածելու լրջագույն բան ունենք․ Ջուլհակյան
Հայկական ծնեբեկի առաջին խմբաքանակն արտահանվել է Սինգապուր, իրականացվել է նաև ծիրանի փորձնական արտահանում
Զարգացումը տեսանելի է․ վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով
15:50
Բրազիլիան կօգնի Վենեսուելային վերականգնելու քաղաքները երկրաշարժից հետո
Անհրաժեշտ է խստացնել պատժաչափն ընտրակաշառք տվողների և ստացողների համար․ Ալեքսանյան
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ. շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Միայն ՀՀ քաղաքացիությունը չպետք է լինի հիմք ընտրություններին մասնակցելու համար․ նոր նախագիծ
15:30
ԵՄ ավիացիոն անվտանգության գործակալությունը կոչ է արել ավիաընկերություններին խուսափել Իրանի տարածքով թռիչքներից
Խստացվում է ինքնակամ կառույցների օրինականացումը․ ի՞նչ է առաջարկվում նոր նախագծով
Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդիական հարցեր
Ազգային գիտակցության բարձրացում․ բոլոր բնակավայրերի մուտքերի մոտ տեղադրվելու է ՀՀ պետական դրոշը
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ

ՀԱՊԿ-ը պետք է ոչ թե առաքելություն ուղարկեր ՀՀ, այլ ռազմածովային նավատորմը մոտեցներ Ապշերոնի ծովացոցին ու ռմբակոծեր Բաքուն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը Երևան կժամանի այսօր երեկոյան, ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

«Ինչ վերաբերում է [ՀԱՊԿ] Միացյալ շտաբի պետին, ապա մեր այսօրվա միջոցառման ավարտին ես կմեկնեմ օդանավակայան և մի խումբ պաշտոնյաների հետ կուղևորվեմ Հայաստանի Հանրապետություն, Միացյալ շտաբի մի խումբ պաշտոնյաների հետ։ Դրանում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչները, և մինչև այսօր երեկոյան մենք կլինենք Երևանում», – ասել է գեներալը։

Ճեպազրույցում Սիդորովը նշել է նաև, որ Հայաստան ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և այն աջակցություն է ստացել կազմակերպության անդամ բոլոր երկրներից։

Միացյալ շտաբի պետի խոսքով՝ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմ Հայաստան ուղարկելը դեռ օրակարգում չէ։ «Եկեք առաջ չընկնենք, սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որ կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – ասել է նա՝ հավելելով. «Այսինքն ռազմական ուժ կիրառելու մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ոչ սեպտեմբերի 13-ին, ոչ երեկ, ոչ այսօր, և, կարծում եմ, ոչ էլ մոտ ապագայում, խոսք չի գնում»։

Սիդորովը հիշեցրել է, որ կողմերը պայմանավորվել են հրադադարի շուրջ, այդ պայմանավորվածությունը պահպանվում է։ «Ուստի մենք հուսով ենք, որ գործընթացները կշարունակվեն այս կերպ, դրանք կլուծվեն խաղաղ ճանապարհով, առանց զենքի կիրառման», – հավելել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետը։

Հավելենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նախատեսում է Հայաստան այցելել հաջորդ շաբաթ։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է, որ այս առաքելությունը ոչ այլ ինչ է քան ուսադիրավոր տուրիստների խմբի այց․ «Ռուսաստանից շատ տուրիստներ կան Հայաստանում։ Սա մնացած տուրիստներից ոչնչով չտարբերվող ևս մեկ տուրիստների խումբ է․ բարով գան, բարով գնան։ Բայց դրա քաղաքական նշանակությունը զրո ամբողջ զրո տասնորդական է։ Երկրորդն էլ՝ դա ընդհանրապես կապ չունի մեր խնդիրների հետ։ Լավ եղանակ է, թող գան իրենց ժամանակն անցկացնեն, իրենց նեխած կաբինետներից դուրս գան մաքուր օդ շնչեն, թողեն գնան իրենց նեխած կաբինետները, ուրիշ բան չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Մեհրաբյանի՝ վաղուց էր ժամանակը, իսկ հիմա՝ թեկուզ ուշացած, Հաաստանը պետք է իրեն ազատ համարի, նոր գործընկերներ փնտրի իր անվտանգության ապահովման համար և դրա շրջանակներում ռազմատեխնիկական համագործակցության նոր աշխարհագրություն ձևավորի․ «Որովհետև այդ ՀԱՊԿ կոչվածը մեզ համար ոչ թե խնդրի լուծում է, այլ ինքնին խնդիր»,-նկատեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը համարում է, որ նույնիսկ դժգոհության ժամանակներն են անցել, Հայաստանը սպասելիքներ չուներ․ «Պարզապես քանի որ իրավապայմանագրային բազան դեռ ոչ ոք անվավեր չի ճանաչել, այս իրավիճակում, երբ Հայաստանի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունեցել ուղիղ հարձակում, նման դիմումը պետք էր նաև որպես հավելյալ փաստարկ, որ տարբեր պատերի տակ ոռնացողները, «Մարգո թիվիների» խռխռացող պուբլիկան խոսելու տեղ չունենա։ Բայց նորից եմ կրկնում՝ Հայաստանն այս խայտառակ կազմակերպության մեջ, իզգոյների հավաքում անելիք չունի։ Դա այլևս տոքսիկ ու մահացու է Հայաստանի համար»։

Մեհրաբյանը շեշտում է՝ զինադադարը ձեռք բերվեց ոչ թե ՀԱՊԿ-ի շնորհիվ, այլ ինչ-որ տեղ ի հեճուկս ՀԱՊԿ-ի․ «Եվ տեղի ունեցավ մի պատճառով՝ Հայսատանը ճիշտ քայլ արեց ու դիմեց ՄԱԿ-ի ԱՆվտանգության խորհրդին, նաև ճիշտ հասցեներով երկկողմ կոմունիկացիա ապահովեց հարցին լուծում տալու համար։ Եվ մենք ստացանք համարժեք միջազգային արձագանք, որը Ադրբեջանի համար քաղաքական գինը դարձրեց անհաղթահարելի ու Բաքուն դադարեցրեց կրակը։ Առայժմ այդպես է։ Ես կարծում եմ, որ ճնշումները պետք է բազմապատկվեն ու Ադրբեջանը ստիպված լքի Հայաստանի սուվերեն տարածքը, էլ ավելի բազմապատկել, որ Ադրբեջանը ստիպված լինի նստելու Արցախի հայերի հավաքական կամքի հետ։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ ՀԱՊԿ առաքելությունը ոչ թե Հայաստան պետք է գա, այլ ռազմածովային նավատորմը պետք է մոտենա Ապշերոնի ծովացոցին․ «Մենք դրա համար ենք դիմել ու անդամակցել այդ կառույցին։ Հենց Հայաստանին սպառնա որևէ ռազմական ուժ, ՀԱՊԿ-ն իր նավատորմը պետք է մոտեցնի Ապշերոնին ու ռմբակոծի Բաքուն։ Իսկ մնացած առաքելությունները փողի, հարաբերությունների մսխում են առնվազն։

Իսկ ընդհանրապես դա ավելի մեծ վնաս է, հարկավոր է արգելել։ Ընդամենը՝ աջակցության իմիտացիա է, այն զբաղեցնում է իրական աջակցի տեղն ու բաց թողնում այդ միջանցքը։ Դա այն միջանցքն է, որտեղից հակառակորդը մտնում է Երևան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ մեր թշնամու բարեկամները դեսանտ են ուղարկում Հայաստան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում