Monday, 04 12 2023
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում
Գազայում ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 111-ի
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր
ՀՀ և ՌԴ բուսասանիտարական մարմինների միջև խորհրդակցություններ են ընթանում՝ առաջացած խնդիրների հրատապ լուծման նպատակով
Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը բանակցությունների համար ժամանել է Բաքու
Հրդեհ՝ Լեռնանցք գյուղում

Տարաձայնություններ եղել են, կան և լինելու են, բայց չպետք է լինեն գլոբալ․ Արթուր Թովմասյան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը

 –Պարոն Թովմասյանը, նախօրեին դուք հայտարարություն էիք տարածել և նշել, որ Արցախի և Արցախի ժողովրդի ճակատագիրը որևէ անձի, քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու։ Այսօր Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում էր և հետո հայտարարություն տարածվեց, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու: Կրքերը հանդարտվե՞լ են Արցախում, ի՞նչ վիճակ է այնտեղ:

Արցախում այսօր ժամը 11-ին տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք: Ես տեղեկացրի, որ Արցախի նախագահը, Արցախի ԱԺ պատվիրակությունը գտնվում են Երևանում: Քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել. Մասնավորապես Արցախի ԱԺ պատվիրակությանը հանդիպումը Հայաստանի ԱԺ նախագահի հետ քիչ առաջ ավարտվեց: Հետո նրանք գնացել են հանդիպման Հայաստանի ԱԳ նախարարի հետ, վաղը հանդիպումները կշարունակենք քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ: Երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՀՀ անվտանգության խորհրդի նիստին: Տեղի ունեցած քննարկումներից հետո, քանի որ ես նաև ինֆորմացիաներ եմ ստանում, նշվել է, որ Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի ստորագրվում, չի էլ քննարկվում: Արցախի նախագահը, և Արցախի ԱԺ պատվիրակությունը, որի կազմում խմբակցության ղեկավարներն են, մշտական հանձնաժողովների նախագահները, պատգամավորներ, անընդունելի են համարել Ադրբեջանի կազմում կամ դրա շուրջ ցանկացած քննարկում: Եվ Արցախի նախագահը, և ես մեր հայտարարություններով մեկ անգամ ևս վերահաստատել ենք, որ մեզ համար անընդունելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնք կարող են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:

Բայց այդպիսի վտանգ կա՞ր, որ այսպիսի անհանգստություն եղավ, որովհետև նշվեց, որ ՀՀ վարչապետի խոսքը մանիպուլացվել է: Դուք նման փաստաթղթի վերաբերյալ որևէ լուր ունեի՞ք:

Փաստորեն, այդ ելույթը երևի մտահոգություն առաջացրեց և մեր հայրենակիցների, նաև Արցախի ԱԺ պատգամավորների մոտ: Եվ կամ ես պետք է գայի Երևան հանդիպումներ ունենալու որպես ԱԺ պատվիրակության նախագահ, կամ Արցախի նախագահը:  Հիմա այն ինֆորմացիան, որը ես ստանում եմ և տարածվում է տարբեր լրատվամիջոցներով, մտահոգությունն այն չափի չէ, ինչ եղել է երեկ:

Հայաստանում, ըստ ամենայնի, բողոքի հավաքները կշարունակվեն, իսկ Արցախում Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո կրքերը հանդարատվե՞լ են:

Ես արդեն ասացի, որ Ստեփանակերտում հանրահավաք տեղի է ունեցել: Երեկոյան ժամը 7-ին, տեղի կունենա: Մենք տեղեկատվություն կտանք և Արցախի նախագահի և մեր պատվիրակության հանդիպումների մասով: Ես ընտրել եմ պատմական ակնարկ կատարելու տարբերակը, արդեն պատրաստվել եմ, թե երբ և ինչպես է ծագել արցախյան հիմնախնդիրը: Եթե հիշում եք, ԼՂ հիմնախնդիրը որպես միջազգային վեճ առաջին անգամ ծագել է 1918 թվականին Ռուսսական Կայսրության փլուզումից հետո անկախ դարծած Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային սահմանազատման անհրաժեշտության կապակցությամբ: Նույնիսկ Ազգերի լիգան Լեռնային Ղարաբաղը վիճելի տարածքի կարգավիճակ ընդունեց: Բայց Կարմիր բանակի կողմից բնիկ հայկական երկրամասի բռնազավթումից հետո Ղարաբաղը մասնատվեց ու հանձնվեց Ադրբեջանին: Դրանով Արցախյան հիմնախնդիրը հանվեց Փարիզի խաղաղ խորհրդաժողովի օրակարգից, որտեղ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերջնական հանգուցալուծումը: Ես այս պատմական ակնարկով ելույթ կունենամ հանրահավաքի մասնակիցների առջև:

Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասություն կա՞ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված:

Խնդրի կարգավորման մասով բանակցություն չկա, իսկ ընդհանրապես, երբ մենք հռչակել ենք Արցախի անկախությունը, այս տարիներին տարաձայնություններ եղել են, բայց ոչ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև: Ես գտնում եմ, որ դա օրինաչափ է և օրինական, այդպես էլ պետք է լիներ: Այսինքն տարաձայնություններ եղել են, կան և լինելու են, բայց այդ տարաձայնությունները չպետք է լինեն գլոբալ, ռազմավարական առումներով: Մարտավարական հարցերում միշտ էլ մեր վերջնական երազանքին հասնելու համար ճանապարհները տաբեր են և մենք միշտ նշաձողը բարձր ենք պահել, քանի որ 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Իսկ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը: Այստեղ են նաև կայանում տարաձայնությունները: Արցախի սուբյեկտայնությունը հենց նրանում է, որ Արցախի իշխանությունները և ժողովուրդը իներկայացնում են իրենց հստակ դիրքորոշումը, իսկ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ ևս հայտարարել են, որ առանց Արցախի իշխանությունների ու ժողովրդի տեսակետը հաշվի առնելու ոչ մի հիմնարար փաստաթուղթ չի ստորագրվելու:

Ստեփանակերտում բողոքի ակցիաները որքանո՞վ են ինքնաբուխ: Տեսակետ կա, որ դրանք քաղաքական ուժերի, ընդհուպ մինչև Երևանից են ուղղորդվում:

Այդ հարցը պետք է տաք կազմակերպիչներին: Այն հանրահավաքը տեղի է ունենում ԱԺ նախագահի նստավայրից մի քանի մետր հեռավորությամբ և ես լսում եմ, որ ինձ հրավիրում են ելույթ ունենալու: Քանի որ Արցախի նախագահը հանրապետությունում չէ, իր բացակայության դեպքում Արցախի ԱԺ նախագահն է երկրի պատասխանատուն: Սա ես նորմալ եմ համարում: Արցախի կարգավիճակի հարցով, անվտանգության խնդիրներով Արցախի իշխանությունները և ժողովուրդը տարաձայնություններ չունեն:

Իսկ այս պահին Արցախն ինչ որ առաջարկ ունի՞ Հայաստանին, օրինակ, ինչ ռազմավարություն, ինչ մեթոդաբանությունի ունի Արցախի ղեկավարությունը:

Այսօր Հայաստանը գտնվում է պատերազմի վիճակում, բազմաթիվ զոհեր ունեցանք: Ադրբեջանը ևս զոհեր ունեցավ: Ես իմ ցավակցություններն եմ հայտնում իմ և և Արցախի ժողովրդի անունից զոհերի հարազատներին, ընտանիքներին: Այս պայմաններում մեր մտահոգիչ հարցերը կապված են Արցախի ժողովրդի ապագայի հետ, Արցախի կարգավիճակի հետ, անվտանգության հարցերի հետ: Արցախի կարգավիճակի հարցում անընդունելի է առանց Արցախի ժողովրդի և Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների տեսակետը հաշվի առնելու որևէ դիրքորոշում ասելը կամ հայտարարություններ անելը:

Եվ ՀՀ-ում, և Արցախի Հանրապետությունում մենք ցանկացած պահ պետք է կանգնենք բանակի կողքին այս ծանր պայմաններում, որովհետև եթե մենք միասնական չլինենք բանակի կողքին լինելու հարցում, մեզ լավ բան չի սպասվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում