Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ունենք իրավիճակ, երբ Ստեփանակերտը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության գերեզմանափորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

-Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը ցայտուն է՝ խափանել նաև խաղաղության գործընթացը։ Ինչու՞ պետք է նման ագրեսիա տեղի ունենար Բրյուսելից հետո, ինչու՞ խաղաղության պայմանագրի կարևորության մասին պարբերաբար խոսող Բաքուն պետք է ցանկանա տապալել գործընթացը։

Իսկ ինչու՞ Ադրբեջանը չպետք է տապալի գործընթացը։ Արդեն մոտ երկու տարի է՝ հայ իրականության մեջ տիրապետող նարատիվ է, որ նոյեմբերի 9-ին մենք կապիտուլացվել ենք։ Բաքուն էլ պնդում է, որ պայմանագիրը պետք է լինի կապիտուլյացիոն՝ միայն իր պայմաններով։ Ագրեսիան կազմակերպվել է, որպեսզի Հայաստանի հետ ստորագրվի զինադադարի նոր փաստաթուղթ, որտեղ հիշատակում չի լինի Լեռնային Ղարաբաղի, Լաչինի միջանցքի, ԼՂ-ում շփման գծի, գուցե թե՝ նաեւ ՌԴ խաղաղապահ զորախմբի մասին։ Ես այսպես եմ հասկանում։

 -Արդյոք տեղի ունեցածը չի չեղարկում նաև Բրյուսելը, այնտեղ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները։ Տեղի ունեցածից հետո ինչքանո՞վ է հնարավոր նախապատրաստվել խաղաղության պայմանագրին։

Բրյուսելում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Կողմերը պայմանավորվել են, որ ԱԳ նախարարները մեկամսյա ժամկետում կհանդիպեն և կսկսեն քննարկել պայմանագրի տեքստի մշակման հետ կապված հարցեր։ Ագրեսիան միջոց է, որպեսզի պայմանագրի սկզբունքները ներառնեն միայն Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը։

 – Տեղի ունեցողը հնարավորություն չէ՞ Ստեփանակերտի համար՝ դիմել միջազգային հանրությանը՝ պնդումով, որ այսուհետ Բաքվի հետ ինքն է խոսելու՝ պաշտոնական Երևանի փոխարեն, որը պատասխանատու է բացառապես հայ-ադրբեջանական խնդիրների համար։

 Ստեփանակերտը շուրջ երկու տարի քաղաքական ջուրծեծոցի խաղալու փոխարեն պարտավոր էր «ատամներով կառչել» նոյեմբերի 9-ի հայտարարության «Լեռնային Ղարաբաղ»  և «Լաչինի միջանցք» ու «Լեռնային Ղարաբաղում շփման գիծ» ձևակերպումներից և պաշտպաներ սուբյեկտությունը։ Ցավոք, գործ ունենք դիլետանտիզմի և պոպուլիզմի աննախադեպ սիմբիոզի հետ, որը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի դիվանագիտական ռեսուրսներն է մաշել։ Սա աններելի է։ Ունենք իրավիճակ, երբ Ստեփանակերտը կարող է դառնալ Հայաստանի ինքնիշխանության գերեզմանափորը։ Այդ անպատասխանատու, բոլոր առումներով ձախավեր, չեմ խուսափի ավելի կոշտ ձևակերպումից՝ ինչ-որ տեղ կոլաբորանտության սահմանակցող ընթացքը պետք է կասեցվի։ Այլապես ստանալու ենք Հայաստանի դեմ ավելի խոշորածավալ ագրեսիա և Ալեքսանդրապոլ-2 արդեն իրոք կապիտուլյացիա։ Պետք է հուսալ, որ այդ կեցվածքը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հանդեպ անվստահությամբ և նոր իրավիճակում Ստեփանակերտը պատասխանատու կեցվածք կունենա։

-Տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկումներից հետո, Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս փուլում Արցախի կարգավիճակի հետ կապված որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Հնարավո՞ր է խաղաղության պայմանագիր՝ առանց Արցախի կարգավիճակի հստակեցման։

Ես չեմ կարող իմանալ՝ ինչ և ինչպես է քննարկվել Հայաստանի ԱԽ նիստում։ Բայց ես հարց ունեմ․ ինչու՞ Ստեփանակերտը իր սուբյեկտությունը չի հայտարարել և չի պաշտպանել 2020թ․ սեպտեմբերի 27-ի ժամը 11-ին իրավունքի ուժով գումարված՝ ԱԽ նիստում։ Իրավա-քաղաքական սուբյեկտությունը բխում է ռազմականից։ Ստեփանակերտը թույլ է տվել, որ 44-օրյա պատերազմը միջազգայնորեն ընկալվի և ձևակերպվի որպես հայ-ադրբեջանական։ Գնացքն այդ պահին մեկնել է։ Կարգավորումները լինելու են Հայաստան-Ադրբեջան հնարավոր պայմանագրի շրջանակներում, եթե Ստեփանակերտը շարունակի անկախության հասնելու պատասխանատվությունը բարձել Երևանի վրա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում