ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի բնորոշմամբ՝ երեկ ԱԺ դիմաց տեղի ունեցածը մարադյորություն է․ «Երեկ մարադյորները արշավի էին դուրս եկել Բաղրամյան փողոց:Նրան, ովքեր հայրենիքի հաղթանակն են ուզում՝ ռազմաճակատում են: Բաղրամյանում հավաքվել էին մարադյորների զանգվածը, օգտակար իդիոտները»:
Ըստ Արշակյանի՝ 32 տարի առաջ մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ կազմից, ռիսկային չէ՞ր, ինչ եղավ Սովետական միությունը՝ փլվեց, պատերազմ սկսվեց, հաղթեցինք, հիմա նույն վիճակն է, պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից: