Սեպտեմբերի 12-ից սկսած ադրբեջանական հարձակումից վիրավորված Մելոյան Անդրանիկի մայրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տղային այցելել չեն թողնում, ասում են` վիճակը կայուն է։ Մայրն իր աչքերով է տեսել տղայի վիրավոր լինելը` մի կերպ է իր մեջ ուժ գտել սթափվելու և որդուն օգնելու։ 4 ժամ վիրահատությունից հետո Անդրանիկին կրկին են վիրահատել, որից հետո տեղափոխել են Երևան։ Մորը որդուն տեղափոխելիս օգնել է տաքսու վարորդը, որը նրան հասցրել է հիվանդանոց։








































