Հայաստանի ներքաղաքական վիճակը խիստ բարենպաստ է Ադրբեջանի դրած նպատակներին հասնելու համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Ըստ Գևորգյանի՝ այս իրավիճակը բխում է նրանից, որ ՀՀ կառավարությունն ու ընդդիմությունը նոյեմբերի 9-ի հայտարարությանը դեմ չի արտահայտվել․ «Իշխանությանը մնալու է ծվատված Հայաստան, և հենց իրենց իշխանությունն է կասկածի տակ դրվելու»: