Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը հայտարարվել է «աշխարհի մայրաքաղաք»: Ընտրությունը կատարել է The Economist հրատարակչության Intelligent Life ամսագիրը՝ որպես հիմք ընդունելով զարգացման, կյանքի որակի և միջազգային գործընթացների վրա ազդելու չափորոշիչները: Համեմատվել են 9 խոշոր քաղաքներ՝ Պեկին, Շանհայ, Տոկիո, Դելի, Մումբաի, Մեխիկո, Վաշինգտոն, Նյու Յորք, Լոնդոն:
Նշվում է, որ Նյու Յորքը ետ է մնացել Լոնդոնից մեկ կետով, իսկ Պեկինը պարտվել է, քանի որ այնտեղ բավարար թվով արտասահմանցիներ չեն ապրում: Նշվում է, որ սեպտեմբեր ամսին ամսագրի ընթերցողներին կառաջարկեն կատարել սեփական ընտրությունը:
Նշված քաղաքներից շատերը չեն կարողացել բարձր միավորներ հավաքել սահմանված չափորոշիչներով: Օրինակ՝ Վաշինգթոնն ունի լուրջ քաղաքական և տնտեսական ազդեցություն, սակայն չունի այն քարիզման, որն ունեն այլ խոշոր քաղաքները:









































