ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներն Աֆղանստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից 3,5 միլիարդ դոլար կփոխանցի շվեյցարական թրաստային հիմնադրամ, միջոցները կուղղորդվեն Աֆղանստանի տնտեսության կայունացմանը: Սեպտեմբերի 14-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը:
«Աֆղանական հիմնադրամը կօգնի իրականացանելու այդ 3,5 միլիադ դոլարից նպատակային վճարումները՝ աֆղանական տնտեսության ավելի մեծ կայունության ապահովման համար»,- ասված Է ֆինանսների նախարարության հայտարարության մեջ: Նախարարության տվյալներով՝ ֆինանսավորումը տեղի կունենա՝ շրջանցելով Աֆղանստանի կառավարությունը, որը գլխավորում Է «Թալիբան» արմատական շարժումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: