News Georgia-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։
Վերջինս նշել է. «Այդօրինակ ընտրությունները չեն նպաստում Վրաստանում տիրող իրավիճակի խաղաղ ու տևական կարգավորմանը։ ՆԱՏՕ-ն վերստին հայտարարում է միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը իր լիակատար աջակցության մասին»։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն երբեք չի ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։