Այսօր լուսաբացից Սիրիայում սկսված բախումները հակակառավարական ուժերի և բանակի միջև արդեն խլել են մարդկային կյանքեր: Հաղորդվում է առնվազն 17 զոհի մասին: Ցույցերը սկսվել են վաղ առավոտյան այն բանից հետո, երբ բոլոր մզկիթներում վերջացել են սրբազան Ռամադան ամսվա ավարտի հետ կապված արարողությունները, և սկսվել է Իդ Ալ-Ֆիտր մուսուլմանական տոնը:
Ընդդիմության ներկայացուցիչները BBC-ին պատմել են, որ որոշ շրջաններում կրակ է բացվել ցուցարարների վրա: Զոհեր են եղել Դարա’ա քաղաքում, որտեղից սկսվել էին դիմադրության այս շարժման գործողությունները: Սպասվում է, որ տոնական այս օրերին, երբ Սիրիայում մի քանի օր հանգիստ է հայտարարվել, կշարունակվեն կատաղի բախումները:








































