Այս պարագայում ճիշտ կլինի դիմել թե՛ ՌԴ նախագահին, որպեսզի նա կատարի իր պայմանագրային պարտավորությունները, թե՛ ՀԱՊԿ-ին, թե՛ ՄԱԿ-ին, որքան էլ որ դրանք ձևական դեր են կատարում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։
Ըստ նրա՝ հավանական չէ, որ Ռուսաստանը կոշտ ձևով կմիջամտի և մեր շահերը կպաշտպանի։ Մենք պետք է պատրաստ լինենք այս պարագայում կոշտ վերաբերմունք արտահայտելուն։











































