«Զապորոժիեի ԱԷԿ-ում աշխատող վերջին` վեցերորդ էներգաբլոկի աշխատանքը դադարեցված է»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։
«Վերջին օրերին միակ գործող էներգաբլոկը` վեցերորդը, աշխատում էր նվազագույն հզորությամբ, գիշերը ժամը 3:45-ին աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, հիմա էլեկտրաէներգիա չի արտադրում»,- ասել է նա։
Տարածաշրջանի իշխանությունները նշել են, որ կայանի մշտական գնդակոծման ֆոնին դիտարկվել է ատոմակայանի ամբողջական փակման տարբերակը։