Sunday, 05 07 2026
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին ասում է՝ ռուսական օդանավերն անվտանգ չեն, մի՛ թռեք, իսկ ո՞վ պետք է զգուշացնի ՀՀ քաղաքացիներին

Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել զգուշանալ ռուսական ավիաուղիներից օգտվելուց։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։ Ռուսական ավիափոխադրողները շարունակում են գործել Հայաստանում. ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է ԱՄՆ քաղաքացիներին, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) իջեցրել է Ռուսաստանի օդային անվտանգության վարկանիշը՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի քաղաքացիական ավիացիայի մարմինը չի համապատասխանում Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) անվտանգության չափանիշներին ռուսական ավիափոխադրողների գործունեության վերահսկման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս զգուշացումը չի վերաբերում հայկական ավիափոխադրողներին։ «FAA օդային անվտանգության այս վարկանիշը չի տարածվում հայկական ավիափոխադրողների կամ ՀՀ-ին պատկանող կամ ՀՀ կողմից շահագործվող ինքնաթիռների վրա»,- ասվում է հայտարարության մեջ:

Ավիացիոն ոլորտի մասնագետ, ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը բացատրեց հետևյալ կերպ․ «Քանի որ ռուսական  օդանավերի պարկի ամենամեծ մասը կազմում են արևմտյան արտադրության օդանավերը, ռուսական ագրեսիային հետևող պատժամիջոցների հետ մեկտեղ սկսեցին կիրառվել օդանավերի հետվերադարձի, որովհետև նրանց մեծ մասը լիզինգով են և նրանց տեխնիկական սպասարկման հայեցակարգերը։ Այսինքն՝ ցանկացած օդանավ, ամեն առանձին շարժիչ ունի իր տեխնիկական սպասարկման կանոնակարգը, ռեգլամենտը։ Այդ ռեգլամենտն անընդհատ մշակվում է՝ թռիչքային պիտանելիության բյուլետեններ, սերվիս բյուլետեններ։ Դա հետևողականորեն փոխանցվում է շահագործողներին՝ այսինքն ավիաընկերություններին։ Հիմա և՛ «Բոինգը» և՛ «էյրբասը» և՛ ավելի փոքր արտադրողները, որոնք հիմնականում «Բոինգի» ու «էյրբասի» կազմում են, հրաժարվել են տեխնիկական սպասարկման փաստաթղթեր տրամադրել ռուսական ընկերություններին»։

Ըստ մեր զրուցակցի՝ դա է  պատճառը, որ օդանավերը չեն սպասարկվում համապատասխան ռեգլամենտով․ «Իսկ եթե օդանավը, շարժիչներն ու համակարգերը չեն սպասարկվում ըստ համապատասխան արտադրողի ռեգլամենտի, այդ  օդանավն արդեն թռիչքային պիտանելիության իրավունք չունի՝ ըստ միջազգային ստանդարտների։ Ռուսաստանը դա անում է ի հակասում միջազգային ստանդարտների՝ առանց արտադրողի փաստաթղթերի։ Այսինքն՝ արտադրողը, որ արտադրում է, ասում է՝ այս բաները պետք է անես, որ օդանավը  թռիչքային պիտանելիություն ունենա։Ռուսաստանին չի տրամադրվում  այդ ամենը։ Նույնն է, որ մեքենան գնես ու առանց տեխսպասարկման քշես այնքան՝ մինչև պայթի։ Այդ մենքենան անվտանգ չէ, մարդ  տեղափոխել չի կարող, կանոններից դուրս է։ Իսկ Ռուսաստանի ավիացիոն իշխանությունները թույլ են տալիս, ասում են՝ թռեք, երբ կընկնի, կընկնի»։

ԱՄՆ-ի դեսպանատունը, ըստ Ճաղարյանի, դրա պատճառով է ասում՝  մի թռեք, այդ օդանավերն անվտանգ չեն․ «Որովհետև նրանք համապատասխան արտադրողի փաստաթղթերի տեխնիկական սպասարկում չեն անցնում»։

Հակոբ Ճաղարյանը միևնույն ժամանակ չի բացառում նաև քաղաքական գործոնը։

Ստացվում է, որ ռուսական ավիաուղիներից օգտվող ՀՀ քաղաքացիները ևս անվտանգ չեն, սակայն նրանց որևէ զգուշացում չի արվում։ Մեր զրուցակիցը համարում է, որ դա պետք է անի ՀՀ կառավարությունը, սակայն ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը չունի այնքան համարձակություն, որ ասի՝ ռուսական օդանավերով մի՛ թռեք, դրանք անվտանգ չեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում