Հայ-թուրքական գործընթացը Անկարայի համար Ադրբեջանի հետ համաձայնեցված գործընթաց է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը:
Պատմաբանի խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանը հաղթանակած կողմ են և ձգտում են Հայաստանից ստանալ մաքսիմալը․ «Ադրբեջանի և Թուրքիայի համար նպատակ է Արցախի խնդրի չգոյության հարցը: Սահմանների բացումը ինքնանպատակ չէ: Եթե մինչև հիմա սահմանները չեն բացվում, ուրեմն կան նախապայմաններ:Սահմանների բացումը ապրիորի չի նշանակում հարաբերությունների կարգավորում»:










































