Tuesday, 14 05 2024
Բելգորոդի երկնքում ոչնչացվել է 25 արկ, վնասվել են բազմաբնակարան շենքեր․ կա վիրավոր
Քաղաքական հայացքներով պայմանավորված` սոցցանցի միջոցով մարդկանց բռնության ենթարկելու կոչ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Հայաստանի տնտեսության առանցքում պետք է լինի բարձր տեխնոլոգիաների զարգացման տեսլականը
13:00
Պուտինը մայիսի 16-17-ը պետական այց կկատարի Չինաստան
12:45
Նավթի գներն աճել են. 13-05-24
«Մինսկի խումբը լուծարելու ժամանակն է». Ալիև
Վոլգոգրադի մարզում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից «կողմնակի միջամտության պատճառով»
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովին
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ

Եթե Պուտինի պատվերը չկատարեն, մեր դեմ ոչինչ չեն իրականացնի․ թուրք-ադրբեջանական «եղբայրությունը» հարաբերական է

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերին, հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպումը կայացել է միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ընթացքում։ Ադրբեջանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Գյուլերն ու Հասանովը քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտում գործակցության հարցեր:

Գյանջայում, հիշեցնենք, ընթանում են երկու պետությունների օդային ուժերի համատեղ զորավարժությունները: Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ է մեկնել Բաքու` մասնակցելու «ADEX 2022» միջազգային պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին: Անցած շաբաթ էլ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝ դեռևս Հեյդալ Ալիևն է հայտարարել «մեկ ազգ, երկու պետություն», ինչից  Թուրքիան բավականին ոգևորվել էր․ «Որոշ քաղաքագետներ կարծիք էին հայտնում, որ Ադրբեջանը կմիացնեն Թուրքիային։ Իհարկե միացնելու համար պետք է Մեղրիի միջանցքը լիներ, բայց դա տեղի չունեցավ։ Ես առանձնապես այդ հայտարարություններին մեծ նշանակություն չեմ տալիս։Սրանից մի երկու ամիս առաջ Էրդողանը Սիրիա ներխուժելու մտավարժանքներ էր անում, թե մի օր կեսգիշերին հանկարծակի կգանք։ Բայց  Պուտինի հետ հանդիպումից հետո դադարեցրել է այդ խոսակցություններն ու այլևս ներխուժելու մասին չի խոսում։ Բալկանյան երկրներ շրջագայության է գնացել, առաջին կանգառը Բոսնիա  և Հերցոգովինա է, ապա Սերբիա ու Խորվաթիա։ Մեկնելուց առաջ էլ նույն բանը Հունաստանի մասին էր ասում։Բայց թուրք ընդդիմադիրները շատ լավ հասկանում են նրա հայտարարությունների նպատակը՝  ազգայնամոլական կուսկացություններին ուզում է  համախմբել իր շուրջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ բացառելով այն տարբերակը, որ Թուրքիան կարող է մտնել Հունաստան։

Ըստ Չաքրյանի՝ Անկարան դրա հնարավորությունը չունի․ «ԱՄՆ-ում Թուրքիային համարում են անվստահելի գործընկեր։ Նույնիսկ Կոնգրեսի մակարդակով հայտարարություն է եղել, որ ավելի լավ է հարաբերվել Իրանի հետ, քան Թուրքիայի, որովհետև անկախ ԱՄՆ-ի հանդեպ բացասական բնույթից, Իրանի քաղաքականությունը կայուն է։Իսկ Թուրքիան անկայուն քաղաքականություն է վարում։ Պարզապես  ամերիկյան պատժամիջոցներից հետո Էրդողանը կորցրել է  Կոնգրեսի կամ Պետդեպի ճնշումները Ռուսաստանի հետ մեձերցմամբ հակակշռելու, արևմուտքի ու Ռուսաստանի միջև խուսանավելու հնարավորությունը և հիմա չգիտի ինչ անի՝ հիշել է եղբայրական պետությանը։ Մեզ մոտ ոմանք գերագնահատում են։ Ասում են՝ Թուրքիան միշտ Ադրբեջանի հետ է եղել, բայց 1995 թվականին, երբ Հեյդար Ալիևը հայտարարել էր «Մեկ ազգ, երկու պետություն», Թուրքիայի գաղտնի ծառայությունները Ալիևի դեմ հեղաշրջում էին կազմակերպել՝ կարծես հենց նույն թվի մարտի 25-ին։ Հետո պետք է նշել, որ Ռուսաստանը   1000 խմ գազը Թուրքիային վաճառում է 195 դոլար, իսկ Իլհամը՝ 198 դոլարով։ Ուզում եմ ասել, որ այդ պետությունների եղբայրությունն ու համերաշխությունը շատ հարաբերական է՝ կախված միջազգային իրավիճակի առանձնահատկություններից, նաև երկրի ղեկավարի շրջահայացությունից»։

Ինչքանո՞վ այդ համագործակցությունը կարող է Հայաստանի դեմ ուղղված լինել, հարցին ի պատասխան, թուրքագետն ասաց․ «Եթե Պուտինի պատվերը  չկատարեն՝ չեն անի։Արդեն որերորդ անգամ է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Շառլ Միշելի հովանավորությամբ են հանդիպում։ Դա նշանակում է, որ Ռուսաստանն աստիճանաբար դուրս է մղվում Հարավային Կովկասի գործընթացներից։ Նրանք էլ կատաղել են՝ Զախարովայի շուրթերով ինչ-որ բաներ են հասկացնում։ Իրենց ուժը չի պատում Եվրոխորհրդին ինչ-որ բան ասեն, հաչոցները մեր վրա են կապում»,-եզարափակեց Չաքրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում