Եվրամիությունը փոխել է Ռուսաստանում իր դիվանագիտական առաքելության ղեկավարին։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր գերմանացի դիվանագետ Մարկուս Էդերերը։ «Մարկուս Էդերերը լքել է Ռուսաստանը և արդեն մոտ ժամանակներս այդ պաշտոնը կզբաղեցնի Մալայզիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ռոլան Գալյարագը», – պատմել է ТАСС-ի աղբյուրը՝ ընդգծելով, որ այդ ռոտացիան «պլանային բնույթ է կրում»:
Մինչև այդ՝ սեպտեմբերի 4-ին՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր դեսպան Ջոն Սալիվանի՝ Մոսկվայից հեռանալու մասին։