Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Անարգել զրպարտում են անհեթեթ, զազրելի մեղսագրումներով. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին օրերին ինտենսիվացել է ակնհայտորեն զրպարտող եւ մարդու բարի համբավն ու հեղինակությունն արատավորելուն միտված՝ պատվերով հոդվածների տեղատարափն իմ անձի ու գործունեության ուղղությամբ, որն իրականացվում է տասնյակ «լրատվամիջոցների», բազմաթիվ ծախու գրչակների եւ որոշ անհայրենիք ու սրբապիղծ տականքների ձեռամբ, ովքեր չեն ճանաչում ոչ մի «կարմիր գիծ», չունեն այլեւս որեւէ «սրբություն» եւ ըստ այդմ՝ այդկերպ վարվելու միակ մոտիվացիան թերեւս փողն է, գուցե՝ շատ փողը…

Եւ անարգել զրպարտում են՝ սկսած ամենաանհեթեթ ու անտրամաբանական «մեղսագրումներից» մինչեւ ամենազազրելի ու ցանկացած պարագայում՝ սթափ դատող բանական մարդու համար անընկալելի ուղիղ «մեղադրանքներ»։

Ու այդ ամենն անում են դեմքի «շատ լուրջ» արտահայտությամբ՝ համեմելով ակնհայտորեն մտացածին «դետալներով», հղում տալով ինչ-որ անանուն աղբյուրների կամ շինծու հասցեատերերի՝ դրանով հավանաբար ավելի համոզիչ թվալու համար։

Ինչեւէ. հերթական անգամ պետք է հիասթափեցնեմ այդ «գործիքներին» ու իրենց առատորեն վարձատրող-հովանավորող պատվիրատու-ստահակներին (անկախ նրանից, թե կոնկրետ ինչ շրջանակներ են նրանք ներկայացնում). բարեբախտաբար մեր երկրում, ու առհասարակ, մեր իրականության մեջ սթափ դատող եւ «թացը՝ չորից» տարբերակող տեսակն անհամեմատ դոմինանտ է եւ կազմում է հանրության ճնշող մեծամասնությունը, ում հնարավոր չէ ձեր շինծու եւ մտացածին «փաստերով» ու կեղծ վկայություններով համոզել մի բանում, որը պարզապես չկա, գոյություն չունի, իսկ կոնկրետ անձի/անձանց դեպքում՝ բացառվում է ի սկզբանե. բացառվում է նրանց բնությամբ, եթե կուզեք, նաեւ՝ Նախախնամությամբ…

Սակայն մի հարցում կարող եք չկասկածել. վստահեցնում եմ՝ գալու է դրանց պատասխանատվության կանչելու ժամանակը, եւ այն «սարերի հետեւում» չէ. պատասխան է պահանջվելու թե՛ իրավական, թե՛ քաղաքական, եւ թե՛ բարոյական հարթությունների մեջ. գիտենք բոլորին՝ անուն առ անուն, պատվիրատուներից մինչեւ կատարողներ, կատարողների միջնորդներ, եւ նույնիսկ՝ միջնորդավճարներ առ միջնորդավճար (որտեղ նույնիսկ միմյանց նկատմամբ են սրանք անազնիվ)))…

Իսկ իմ կենսագրությունն ու հասարակական-քաղաքական գործունեությունս ամենքին է տեսանելի, այլեւս նաեւ՝ հայտնի. հանրության համար եղել եմ, կամ ու կլինեմ միշտ բաց եւ հասանելի, գործել եմ՝ ի տես ամենքին եւ շարունակելու եմ գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու…

Հ.Գ. Եւ իմ կյանքի կրեդոն, ինչպես միշտ, նույնն է՝ ցանկացած իրավիճակում եւ կարգավիճակում մնալ ՄԱՐԴ !!!

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում